Բաժիններ՝

Պակիստանում առնվազն 39 մարդ է զոհվել զինյալների հարձակման հետևանքով

Առնվազն 39 մարդ է զոհվել Պակիստանի Բելուջիստանի նահանգում զինյալների համակարգված հարձակումների հետևանքով։ Այդ մասին Agence France-Presse-ին հայտնել է նահանգի վարչակազմի մամուլի քարտուղարը:

Ըստ նրա տեղեկատվության՝ հարձակումն իրականացրել են «Բելուջիստանի ազատագրման բանակ» խմբավորման արմատականները։Իր հերթին Geo TV պարբերականը, վկայակոչելով ոստիկանությանը, հաղորդում է, որ օգոստոսի 26-ի առավոտյան Բելուջիստանի նահանգի Մուսախելի շրջանում զինված անձինք փակել են մայրուղին և ավտոբուսներից ու բեռնատարներից իջեցրել ուղևորներին՝ սպանելով առնվազն 23 մարդու։ Նշվում է, որ զինյալները նաև հրկիզել են մոտ 10 ավտոմեքենա։ Ոստիկանությունն ու հատուկ  ծառայությունները գտնվում են միջադեպի վայրում:

Պակիստանի նախագահը և վարչապետը խոստացել են, որ կպատժեն բոլոր մեղավորներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս