Բաժիններ՝

ԱՄՆ-ն գունավոր հեղափոխություն է նախապատրաստում Վրաստանում. ՌԴ ԱՀԾ

ԱՄՆ-ն պատրաստվում է «թբիլիսյան մայդան» կազմակերպել՝ կանխելու «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը հոկտեմբերի ընտրություններում։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) հաղորդագրությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Սպիտակ տանը «չափազանց դժգոհ են Վրաստանում իրավիճակի զարգացումից» հոկտեմբերի 26-ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:

«Ամերիկացիները գունավոր հեղափոխություն են պատրաստում Վրաստանում, – նշել են ԱՀԾ-ում: – «Թբիլիսյան մայդանում» պլանավորվում է հրապարակել քվեարկության ժամանակ «ընտրակեղծիքների ապացույցներ», հայտարարել ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին և պահանջել իշխանափոխություն։ Իրավապահ մարմիններին կհրահրեն բռնի ուժով ճնշել բողոքի ցույցերը։ Միևնույն ժամանակ, ամերիկացիները նախապես մշակում են «անողոք» քաղաքական և տնտեսական արձագանք իշխանությունների կողմից «խաղաղ քաղաքացիների» նկատմամբ ուժի «չափից ավելի» կիրառման համար»։

Ըստ ՌԴ ԱՀԾ-ի՝ գունավոր հեղափոխությանը նախապատրաստվելու շրջանակներում «վրացական արևմտամետ ոչ կառավարական կազմակերպությունները հավաքագրում են մեծ թվով նորակոչիկների՝ քվեարկության ընթացքին ուշադիր հետևելու համար»: 

«Նրանց հանձնարարված է բացահայտել և արձանագրել իշխանությունների կողմից վարչական ռեսուրսների օգտագործման «անխուսափելի փաստերը» նույնիսկ դրանց բացակայության դեպքում: Վաշինգտոնը լրացուցիչ միջոցներ է հատկացնում տեղական ընդդիմադիր երիտասարդական միավորումներին, որոնք պետք է դառնան «հետընտրական բողոքի ակցիաների «լոկոմոտիվը»», – հավելել են ԱՀԾ-ում:

ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունում նաև նշել են, որ «Վաշինգտոնի կողմից վերահսկվող վրացական ընդդիմադիր ուժերը, չնայած ամերիկացիների ջանքերին, մնում են մասնատված, իսկ նրանց ստեղծած կոալիցիաները` շատ թույլ», ուստի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կարող է ստանալ բնակչության համոզիչ վստահությունը: Սակայն, ըստ ԱՀԾ-ի, նման սցենարից խուսափելու համար ամերիկացիները մտադիր են զանգվածաբար մեծացնել ճնշումը վրացական իշխանությունների վրա, որպեսզի առավելագույնս թուլացնեն «Վրացական երազանքի» էլեկտորալ դիրքերը:

Վրաստանի և Արևմուտքի հարաբերությունները վատթարացել են երկրում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս