Բաժիններ՝

Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումը Կուրսկի մարզ անպատասխան չի մնա. Պեսկով

Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումը Կուրսկի մարզ անպատասխան չի մնա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Խոսքն առանձին որոշման մասին չէ: Անշուշտ, նման թշնամական գործողությունները չեն կարող մնալ առանց համարժեք պատասխանի, և պատասխան անպայման լինելու է», – Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Պեսկովն այսպես է մեկնաբանել ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է ընդունել պատասխանել Կուրսկի մարզի վրա Ուկրաինայի զինված ուժերի գրոհին: Օգոստոսի 6-ին Ուկրաինայի զինված ուժերը ներխուժել են ՌԴ Կուրսկի մարզ։ Օգոստոսի 25-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ուկրաինական ուժերը մարզում առաջ են գնացել 1-ից 3 կմ։ Եվս երկու բնակավայր, ըստ Զելենսկիի, անցել է Կիևի վերահսկողության տակ, երրորդի համար մարտեր են ընթանում։

Մինչ այս ուկաինական կողմը հայտնել էր 90-ից ավելի բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս