Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահ Աննեգրետ Քրամփ-Կարենբաուերը կուսակցության նախագահությանը հայտարարել է, որ մտադիր չէ կանցլերի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրել 2021 թվականին Գերմանիայի հաջորդ խորհրդարանական ընտրություններում:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը փետրվարի 10-ին բժշկական պաշտպանիչ դիմակով հատուկ տեսչական այցելություն է կատարել Պեկինում՝ ստուգելու նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի տարածման կանխարգելման եւ հսկողության միջոցառումների իրագործումը:
Եվրամիությունը, չնայած ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշմանը, պետք է փրկի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը:
800-ից ավելի պատվիրակներ, այդ թվում՝ շուրջ 150 բարձրաստիճան քաղաքական գործիչներ, կմասնակցեն Մյունհենի անվտանգության խորհրդաժողովին: Այդ մասին հայտարարել է ՄԱԽ-ի ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը։
ԱՄՆ-ն ձեռնամուխ է եղել Իրաքից իր զինվորական ստորաբաժանումների դուրսբերմանը:
Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը մտադիր են շարունակել համագործակցությունը ռազմական ոլորտում եւ համատեղ զորավարժությունների անցկացումը:
Չինաստանում վիրուսով վարակված օտարերկրացիների թիվը հասել է 27-ի, մահացել են երկուսը, երեքն ապաքինվել են: Փետրվարի 10-ին այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը։
2019nCoV կորոնավիրուսի տարածման կապակցությամբ առայժմ դիտվող իրադրությունը կարող է «սոսկ այսբերգի գագաթը» լինել, Չինաստանի սահմաններից դուրս վարակելիությունն առայժմ մեծ չէ, բայց կարող է եւ աճել, կարծում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:
«Կյարա» հզոր փոթորկի կապակցությամբ փետրվարի 10-ին գնացքների ու ինքնաթիռների հարյուրավոր չվերթներ են չեղարկվել Եվրոպայի հյուսիս-արմուտքում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Ռուսաստանցի երկու երեխա է զոհվել Թաիլանդի Փուքեթ կղզու արեւելյան ափի մոտ երկու արագընթաց կատերների բախումից: Դա ՏԱՍՍ-ին հավաստել է դիվանագիտական ներկայացուցչության հյուպատոսական բաժնի վարիչ Վլադիմիր Պրոնինը։
Ճապոնիայի ափերի մոտ Diamond Princess կարանտինային նավում փետրվարի 10-ին նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 60-ով եւ հասել 130-ի, ինչի մասին հայտնել է TBS հեռուստաալիքը։
Սիդնեյի մի շարք արեւմտյան արվարձաններում եւ Նոր Հարավային Ուելսի նահանգի արեւելյան ծովեզերքին տարահանում է հայտարարվել տեղատարափ անձրեւների, սաստիկ քամու եւ հեղեղումների պատճառով:
Չինաստանում տեղական ժամանակով 00:00-ի (Երեւանի ժամանակով փետրվարի 9-ի 20:00-ի) դրությամբ նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել է 40 171, մահաբեր վախճան է արձանագրվել 908 դեպքում, հաղորդել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն։
Մոսկվայի Մանեժում փետրվարի 6-ին իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ցուցահանդես են այցելել ռեկորդային թվով մարդիկ:
Անգլիայի Չեշիրի կոմսության Ուորինգթոն քաղաքից զառամյալ բժիշկը փող է պահանջել այն բժշկական խորհուրդների համար, որն ինքը երկար տարիներ տվել է իր հարեւաններին: Այդ մասին հաղորդել է Daily Mail-ի կայքը:
Իրանը պատրաստվում է այս տարվա մայիսին երկրամերձ ուղեծիր դուրս բերել «Նահիդ 1» արբանյակը, որի հիմնական նշանակությունը լինելու է երկրի տարածքն անլար կապով ապահովելը։
Պեկինի իշխանություններն անորոշ ժամանակով արգելել են զանգվածային խնջույքների, ճաշկերույթների, հասարակական սննդի ծառայությունների ներգրավմամբ միջոցառումների կազմակերպումը:
«Ադրբեջանը հանդիպելով հայկական կողմի հետ, տարիներ շարունակ խոսում էր սուբստանտիվ բանակցությունների անհրաժեշտության մասին, հայկական կողմը հանդիպումը որակում է խորհրդակցություն կամ խոսակցություն, այսինքն՝ կարծում եմ, սահմանումն այդքան կարևոր չէ, կարևորը բովանդակությունն է, որը, կարծում եմ, լիովին արտացոլված է հայտարարության մեջ, ինչը, ի դեպ, հնգակողմ է, այսինքն՝ ինչին համաձայնել են Հայաստանը, Ադրբեջանը և միջնորդները»,- ասաց նա:
Աշխարհում անհատական պաշտպանության միջոցների սուր անբավարարություն է դիտվում, որոնք անհրաժեշտ են նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար:
Չինաստանի տարածքում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 722-ի:
Ղազախստանի հարավում կենցաղային վեճը զանգվածային ծեծկռտուքի և անկարգությունների պատճառ է դարձել, որի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել 40 մարդ:
ԱՄՆ-ում հարցվածների կեսից պակասն է հավանություն տալիս երկրի նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ընթացակարգի շրջանակում արդարացնելու Կոնգրեսի Սենատի որոշմանը, մասնակիցների մոտավորապես նույնքան բաժինն էլ այն համարում է սխալ:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու որդին՝ Էնդրյուն, արքունիքի խորհրդով որոշել է ժամանակավորապես հրաժարվել իրեն ռազմածովային ուժերի ծովակալի կոչում շնուրհելուց՝ ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ իր կապերի շուրջը ծագած սկանդալի պատճառով
30-ից ավելի շանհայական ռոբոտ-ախտահանիչներ են սկսել աշխատել Չինաստանի Ուհան քաղաքի՝ կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնի հիվանդանոցներում:
Չինաստանի Ուհանի նահանգից բժիշկ Սուն Ինցզեն տասն օր շարունակ ավտոճանապարհին ստուգել է վարորդների եւ ուղեւորների ինքնազգացողությունը կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ եւ մահացել գերհոգնածությամբ պայմանավորված սրտի կանգից:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենք է սողոսկել մի աղվես, որն այնտեղ կարճ ժամանակով քաոս է առաջացրել:
Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովը Հուբեյի նահանգ կուղարկի տեսչական խումբ՝ 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորից բժիշկ Լի Վենլյանի մահվան եւ այն կասկածի պատճառով, որ տեղական իշխանություններն այդ հիվանդության բռնկման վաղ փուլում անտեսել են բժշկի հայտարարությունը:
2020 թվականին Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպական կոմիտեն որոշում է ընդունել ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի կորոնավիրուսի տարածման եւ առաջիկա Խաղերի անցկացման ընթացքի վրա դրա հնարավոր բացասական ազդեցության հակազդմամբ:
Չինաստանի իշխանությունները 66,74 միլիարդ յուան (ընթացիկ փոխարժեքով 9,56 միլիարդ դոլար) են հավաքագրել2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբի դեմ պայքարելու համար:
Չինացի բժիշկները 2019-nCoV կորոնավիրուսից բուժել են Հուբեյի նահանգի 91-ամյա մի բնակչին, որն ամենատարեցն էր երկրում վարաակվածների թվում: