Մարիուպոլում տեղական ժամանակով ժամը 12։00-ից սկսվում է խաղաղ բնակչության տարհանումը։ Այս մասին «Տելեգրամ»-ում հայտնել է Մարիուպոլի քաղաքային խորհուրդը:
ԴԺՀ-ի տարածքային պաշտպանության շտաբը հայտնել է, որ Մարիուպոլից եւ դրա արվարձաններից Նովոազովսկի շրջան հումանիտար միջանցքով տարհանվել է եւս 8 մարդ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է երկու օրվա ընթացքում կազմել այն երկրների ցանկը, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի Դաշնության, ընկերությունների, կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց նկատմամբ, վկայում է պետության ղեկավարի հրամանագիրը:
Չեխիայի կառավարությունը մարտի 7-ին կքննարկի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ներկայացրած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Ուկրաինայից եկած փախստականներին ամսական 5 հազար կրոն (շուրջ 200 եվրո) ֆինանսական աջակցություն տրամադրել:
2021 թվականին Չինաստանն ավելացրել էր ռազմական ծախսերը 6.8 տոկոսով՝ հասցնելով 1.356 տրիլիոն յուանի:
«Հայաստանի Հանրապետություն ժամանած անձանց մի մասը ցանկանում է կարճ ժամանակով այստեղ բնակվել, մի մասը՝ երկարաժամկետ բնակվել՝ ՀՀ քաղաքացիություն ստանալով, մյուս մասն էլ դեռևս չի կողմնորոշվել՝ ստանալ քաղաքացիությո՞ւն, կացության կարգավիճա՞կ, թե՞ հաշվառվել բնակչության պետական ռեգիստրում: Մարդիկ էլ կլինեն, ովքեր կցանկանան ստանալ փախստականի կարգավիճակ»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը:
44-օրյա պատերազմում պարտվել է քաղաքական և ռազմական հրամանատարությունը, առաջին հերթին՝ գերագույն հրամանատարը, պատասխանատվությունը նրանն է և ոչ թե շարքային զինվորինը: Ակնհայտ է, որ առնվազն աղետալի նոյեմբերի 9-ից հետո պետք է լիներ այլ իշխանություն։ Աննախադեպ բան է՝ այս իշխանությունն ամբողջ աշխարհին ադրբեջանական թեզեր է ներկայացնում, որոնք կասկածի տակ են դնում մեր 30 տարվա պայքարը հանուն ճշմարտության, ազգային-պետական շահերի, հարցականի տակ է դնում յուրաքանչյուր հայի և հայաստանցու գոյության իմաստը։
Մեր խնդիրը հզոր բանակ ունենալն է՝ անկախ ազդեցությունից: Իսկ մենք այսօր բանակ չունենք, բանակն օրեցօր քայքայում են, ես կասեի՝ ժամ առ ժամ մեր բանակը քանդվում է, համալրվում ոչ պրոֆեսիոնալ կադրերով: Ինչ վերաբերում է լարվածության սրացման հնարավորությանը, կրկնում եմ՝ ՌԴ-ն փորձում է Թուրքիային ներքաշել պատերազմի մեջ, արցախյան պատերազմը սկիզբն էր: Այսինքն, փոքր-փոքր օջախներով, երբեմն՝ սիրաշահելով, Թուրքիային ներքաշել պատերազմի մեջ:
«Որևէ մեկը չի կարող ասել, թե ՌԴ ռազմական օպերացիան Ուկրաինայում ինչ ժամկետի համար է նախատեսված»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը` անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքին։
Ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են գեներացնել այն միտքը, թե ռուս-ուկրաինական պատերազմը և դրանից բխող ռիսկերը պետք է սթափեցնեն Հայաստանին և մղեն օր առաջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման:
ՄԱԿ-ի գնահատականներով ՌԴ-ի ռազմական օպերացիայի մեկնարկից ի վեր Ուկրաինայից դուրս է եկել շուրջ 1,2 մլն մարդ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական ենթակառուցվածքների ոչնչացման աշխատանքները գրեթե ավարտված են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի հարցով Արևմուտքի դիրքորոշումն անվանել է «աբսուրդի թատրոն»:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական բանակն Ուկրաինայում կատարում է իր առջև դրված խնդիրները:
ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն հայտնել է հանրապետությունում՝ Ուկրաինայի տարածքում ռազմական հանցագործությունների արձանագրման կենտրոն ստեղծելու ծրագրերի մասին:
Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցնում բացառապես Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին, որոնք կարող են սպառնալիք լինել ՌԴ անվտանգությանը:
«Չնայած ՀՀ-ն ունի բավականին մեծ վարկային բեռ, սա դեռ չի նշանակում, որ նոր պարտքեր չպետք է վերցնել: Նախ, ամեն դեպքում, բյուջեում պակասորդ կա, և գոնե նախորդ վարկի ֆինանսավորման համար պետք է նոր պարտք վերցվի, երկրորդը՝ եթե մենք խոսում ենք նպատակային ծրագրերի մասին, դա կարող է իմաստ ունենալ (եթե կոնկրետ գիտենք՝ ինչի վրա է ծախսվելու),- ասաց տնտեսագետը՝ նկատելով, որ, ընդհանուր առմամբ, պետք է ձգտել ինչքան հնարավոր է՝ քիչ պարտքեր վերցնել,- Իսկապես պարտքի դերն աճել է, իսկ Հայաստանի տնտեսական պայմաններն էապես չեն բարելավվել:
Ռուսական կողմն Ուկրաինայից դեռևս տեղեկություններ չի ստացել բանակցությունների երրորդ փուլի անցկացման ժամկետների վերաբերյալ:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Թուրքիայում հանդիպման հնարավորության մասին, եթե բանակցությունների հեռանկարը բովանդակային լինի:
Բրիտանիան կոչ է անում իր քաղաքացիներին՝ մտածել Ռուսաստանից հեռանալու մասին՝ պայմանավորված Ուկրաինայի իրավիճակով:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային հաջողվել է թույլ չտալ հումանիտար ճգնաժամ Լեհաստանի հետ Ուկրանիայի սահմանին: «Украинская правда»-ն տեղեկացնում է, որ այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է ժողովրդին ուղղված իր ուղերձում:
Նիդերլանդներում Ռուսաստանի Դաշնության դեսպանության հյուպատոսական բաժնի վրա մարտի 4-ին ինքնաշեն պայթուցիկ սարք է նետվել:
Բելառուսի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Վլադիմիր Մակեյն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով իրադրությունը տարածաշրջանում:
Գերմանիայում Ռուսաստանի դեսպանությունը բողոքի նոտա է հղել այդ երկրի արտաքին գործերի նախարարություն՝ կապված ռուսաստանցիների դեմ կիրառվող խտրականության հետ:
Մալիի կենտրոնական հատվածում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհված 27 զինվորականի համար երկրում համազգային եռօրյա սուգ է հայտարարվել:
Ռուսաստանը, ռազմական օպերացիա իրականացնելով Ուկրաինայի տարածքում, Ուկրաինան մասերի բաժանելու նպատակ չի հետապնդում, այլ փորձում է սեփական անվտանգության երաշխիքներ ապահովել:
Միացյալ Նահանգների փոխնախագահ Կամալա Հարիսը մարտի 9-11-ը կայցելի Լեհաստան ու Ռումինիա:
Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քըրանը մեկնաբանել է Արևմտյան մամուլի այն հրապարակումները, որոնք վերաբերում են Ուկրաինա մատակարարված Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ներին։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը բանակցություններ է վարում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ իր երկու ինքնաթիռները Բորիսպոլի օդանավակայանից վերադարձնելու հարցով:
Ամերիկյան Bloomberg գործակալությունը մարտի 5-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության տարածքում իր լրագրողների աշխատանքը միառժամանակ դադարեցնելու որոշման մասին: