Ուկրաինան երբեք չի գրավվի Պուտինի կողմից: Նա կարող է գրավել մի քաղաք, բայց չի կարող գրավել ամբողջ երկիրը:
Ուկրաինայում տեղի ունեցող մարտական գործողությունների տեղամասը գնալով ընդլայնվում է, և փաստ է՝ և՛ ռուսական կողմի արձակած հրթիռներն ու արկերը, և՛ ուկրաինական բանակի կիրառած զինամթերքներն ընկնում և պայթում են Ուկրաինայի տարածքում։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը:
Ազգությամբ Ուկրաինացի, խորհրդային միության հետախուզության աշխատակից Յուրի Շվեցը սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որտեղ նշել է, որ մի քանի երկրներ, ներառյալ հետխորհրդային երկրները, ինչպիսիք են Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը, գաղտնի բանակցություններ են վարել Կրեմլի հետ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու վերաբերյալ։
Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը հերքել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, որը մարտի 7-ի առավոտյան ժամը 10-ից «լռության ռեժիմ» է հայտարարել՝ իբր Վլադիմիր Պուտինին «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անձնական խնդրանքով», և բացվել են «հումանիտար միջանցքներ», որ քաղաքացիական բնակչությունը Կիևից, Մարիուպոլից, Խարկովից և Սումիից Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի տարածք տեղափոխվի։
Արևմուտքի խոշորագույն նավթագազային ընկերություններից մեկը՝ «Շելը» միանում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ Ուկրաինայի տարածք ռուսական զորքերի ներխուժման պատճառով: Բրիտանա-հոլանդական ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնելու է ռուսական նավթի և գազի գնումները, փակելու է իր լցակայանները, ինչպես նաև ավիացիոն վառելիքի և քսանյութերի արտադրությունը Ռուսաստանում:
Ուկրաինայի ներկայիս իրավիճակն անհանգստություն է առաջացնում, Չինաստանը խորապես ցավում է Եվրոպայի տարածքում ռազմական գործողությունների համար:
Ուկրաինայում, այդ թվում՝ Կիեւում, ստեղծված իրավիճակի պատճառով ադրբեջանցի դիվանագետները Կիեւից տեղափոխվել են Լվով։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Ուկրաինան փորձում է Ռուսաստանի հետ համաձայնեցրած մարդասիրական միջանցք բացել Զապորոժյեի եւ Մարիուպոլի միջև, սակայն ռմբակոծությունների պատճառով պայմանավորվածությունների հերթական ձախողման հավանականություն կա:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է ռազմական գործողությունների դադարեցման համար Կրեմլի առաջադրած պայմաններին՝ ասելով, որ Կիևը պատրաստ է քննարկել Ղրիմի և Դոնբասի հարցերը և գտնել փոխզիջում այն հարցի վերաբերյալ, թե ինչպես են մարդիկ ապրելու այդ տարածքներում:
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնման իր քաղաքականությամբ նպաստել է ուկրաինական ճգնաժամի մեկնարկին:
Հարթակը ռուսական շուկայում է 2016 թվականից։ Ռուսաստանում այն ունի մոտ 1 մլն բաժանորդ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրեն ընտրած ժողովուրդը պատրաստ չէ կապիտուլյացիայի և պատրաստ չէ վերջնագրերի:
Չինաստանի կառավարությունը կոչ է անում անհապաղ հրապարակել Ուկրաինայում տեղակայված ռազմական կենսաբանական լաբորատորիաների և վիրուսների մասին տվյալները:
Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունները հակասական տվյալներ են հաղորդում միմյանց հասցված ռազմատեխնիկական և մարդկային կորուստների վերաբերյալ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր հայ զինվորի հետ միասին Արցախի անվտանգությունը պահպանում են նաև ռուս խաղաղապահները, այս քայլն ինչպե՞ս կարող է անդրադառնալ խաղաղապահ առաքելության վրա։ Ինչո՞ւ օգնություն չի ուղարկվել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների բնակիչներին։
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հարցազրույց է տվել թուրքական «A Haber» լրատվական կայքին: Նշելով, որ ուկրաինացիներն այս պահին միասնական են որպես ազգ ասել է. «Մենք ապրում ենք շատ ծանր պայմաններում, ուկրաինացիներն ապրում են ամենածանր ժամանակները, բայց մենք պաշտպանվելու համար բավականաչափ ուժ ունենք»։
Ռուսաստանը ու Ուկրաինան մարտի 8-ին` Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից սկսած լռության ռեժիմ են հայտարարել` Կիևից, Խարկովից, Չերնիգովից, Սումից, Մարիուպոլից խաղաղ բնակիչներին դուրս բերելու համար:
Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր 1,7 միլիոն մարդ լքել է երկրի տարածքը, հիմնականում կանայք և երեխաներ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 7-ի երեկոյան տեսաուղերձ է տեսագրել, որում ցույց է տվել, որ գտնվում է Կիևում՝ նախագահի նստավայրում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կասկած է հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մարտի 7-ի առավոտվա դրությամբ կազմել է 446 միլիոն 274 հազար 346:
Մարտի 7-ին հրապարակած Չինաստանի մաքսային վիճակագրության համաձայն, չին-ռուսական առեւտրի ապրանքաշրջանառությունը 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին հասել է 26,43 միլիարդ դոլարի՝ անցյալ տարվա այդ նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելանալով 38,5 տոկոսով։
Չինաստանի իշխանություններն անցած օրն արձանագրել են կորոնավիրուսով վարակման 769 նոր դեպք, ինչը դարձել է առավելագույն ցուցանիշը 2020 թվականի փետրվարի վերջից ի վեր: Այդ մասին են վկայում ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի՝ մարտի 7-ին հրապարակված տվյալները։
Ուկրաինայի հետ բանակցությունները կշարունակվեն, սակայն վերջնական արդյունքն անմիջապես չի ստացվի, կա ծանր հետևողական աշխատանք անելու, ասել է Սլուցկին։
«Ադրբեջանին շատ բան ունեն հասկացնելու: Պատահական չէ, որ Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելուց առաջ Իլհամ Ալիևին կանչել էին Մոսկվա, այնտեղ ստորագրվեց հռչակագիր, որի ժամանակ Պուտինը իբր Ուկրաինայի կապակցությամբ որոշակի բաներ հասկացրեց Բաքվին, մասնավորապես նշելով, որ Ուկրաինան հատուկ դեպք է, քանի որ այլ պետության ազդեցության տակ է ընկել: Դրանով ՌԴ-ն Ադրբեջանին հասկացրեց, որ նույնը կարող է կրկնվել իր հետ, եթե ինքն ընկնի այլ պետությունների ազդեցության տակ: Նկատի ունի Թուրքիային, Բրիտանիային»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները կունենան իրենց գինն արևմտյան երկրների համար, և դրա հետ պետք է որոշ ժամանակ ապրել։
Ինչպես պարտության, այնպես էլ հաղթանակի համար ազգերը պարտավոր են վարել համարժեք կենսաոճ, և, եթե նայենք մեր վարած կենսաոճին, կարձանագրենք հետևյալը՝ վարել ենք ոչ թե հաղթողի, այլ՝ պարտվողի կենսաոճ, ինչին էլ գումարվել է նաև մեր ազգի՝ դասեր չքաղելու հատկությունը, իսկ նա, ով պարտությունից դասեր չի քաղում, նորից է պարտվելու։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպես բնութագրեց պարտվողի կենսաոճը Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, սոցիոլոգ Արթուր Աթանեսյանը:
Փետրվարին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ հրամայել է Ուկրաինային տրամադրել մինչև 350 միլիոն դոլար անհապաղ ռազմական օգնություն։
Ռուս-ուկրաինական պատերազմի և աշխարհաքաղաքական իրավիճակի արմատական փոփոխությունների ֆոնին սկսում է «եռալ» տարածաշրջանային «կաթսան»: Ռազմական լուրջ լարվածության բռնկման միտումներ են ի հայտ գալիս:
Կոնաշենկովը հայտնել է, որ Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների զորքերը ազատագրել են 12 բնակավայր։