Եմենի հութիները շնորհավորել են «Հեզբոլլահին» և ասել, որ իրենք ևս հարվածելու են Իսրայելին
Եմենի հութիները շնորհավորել են լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման առաջնորդներին «իսրայելական դիրքերի վրա խոշոր հարվածների առիթով», հայտնում է Al Jazeera-ն։
«Այս հզոր և արդյունավետ պատասխանը կազմակերպության խորքում, որը մնում է խոցելի, հաստատում է, որ դիմադրությունն ընդունակ է, անսասան է ու անկեղծ իր խոստումների և սպառնալիքների հարցում,- ասվում է հայտարարության մեջ:- Մենք աջակցում ենք իսլամական դիմադրության հերոսներին, շնորհավորում և աջակցում ենք սիոնիստական թշնամու դեմ բոլոր հնարավոր տարբերակներին ու պատժիչ գործողություններին։ Մենք նաև հաստատում ենք, որ Եմենի պատասխանն անխուսափելի է, և առաջիկա օրերն ու գիշերները, ինչպես նաև մարտի դաշտը կապացուցեն դա»:
Ավելի վաղ «Հեզբոլլահը» հարյուրավոր անօդաչուներ և հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Բեյրութում իր հրամանատար Ֆուադ Շուքրի սպանության: