Բոսֆորի նեղուցը տանկերի շարժիչի խափանման պատճառով ժամանակավորապես փակվել է
Բոսֆորի նեղուցը, որը Եվրոպան Փոքր Ասիային կապող կարևոր ջրային ուղի է, ժամանակավորապես փակվել է նավարկության համար՝ տանկերներից մեկի շարժիչի խափանման պատճառով։ Այս մասին հաղորդում է Ilkha լրատվական գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 26-ի գիշերը։ 171 մետր երկարություն ունեցող SREDINA տանկերը Ռումինիայից Լիբիա նավարկելիս շարժիչի հետ կապված խնդիր է ունեցել։
Ըստ գործակալության՝ Թուրքիայի իշխանություններն արագ արձագանքել են՝ նավին օգնության ուղարկելով երեք քարշակ նավ։Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Բոսֆորում նավարկությունը դադարեցվել է երկու կողմերով՝ մինչև իրավիճակի կարգավորումը։