Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը կքննարկվեն Երևան-Բաքու և Երևան-Անկարա հարաբերություններին վերաբերող հարցեր

Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի օգոստոսի 27-ին տեղի ունենալիք հանդիպմանը քննարկվելու են նաև Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացն, ինչպես նաև Անկարայի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր։ 

Այս մասին հայտնում է Turkish insider-ը՝ հավելելով, որ ԱԳ նախարարների միջև հանդիպումը տեղի է ունենալու Ջեյհուն Բայրամովի՝ Անկարա կատարելիք այցի շրջանակներում։

«Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 27-ին կայցելի Անկարա՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հրավերով»,-նշել է Turkish insider-ը։Հաղորդվում է, որ քննարկման թեմաներից է լինելու նաև հակամարտությունն Իսրայելի և Պաղեստինի միջև։

Տեսանյութեր

Լրահոս