Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը բանակցություններ են վարել Բրազիլիայում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանն է։
Ռուսաստանը առաջարկել է Իրանից արտահանել հարստացված ուրանի ավելցուկը՝ այն հետագայում սպառելու և ատոմակայաններում օգտագործելու համար։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանն է։
Եվրամիությունը մոտ է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի կնքմանը՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցից հետո։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարում Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեի հետ BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը Նիդեռլանդների Թագավորության պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսի հետ բանակցություններից հետո:
Երկրաբանության գործակալության ղեկավար Մուհամմադ Ուաֆիդը հայտարարության մեջ նշել է, որ հրաբխի ակտիվության մակարդակը «շատ բարձր է, որն ուղեկցվում է պայթյունավտանգ ժայթքումներով և անդադար ցնցումներով»
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանն այն կարծիքին է, որ ռուսները լավ չեն տիրապետում փափուկ ուժի տեխնոլոգիաներին, հետևաբար՝ Հայաստանում հեղաշրջում չեն նախապատրաստել:
ՌԴ տրանսպորտի նախկին նախարար և Կուրսկի մարզի նախկին ղեկավար Ռոման Ստարովոյտը, որին այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ազատել էր պաշտոնից, ատրճանակից արձակած կրակոցով ինքնասպան է եղել Օդինցովոյում գտնվող իր տանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արտակարգ ծառայություններին։
Լարվածության առիթ է դարձել ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի զբոսաշրջային Պահալգամ քաղաքում մի խումբ զբոսաշրջիկների վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել է Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի:
Հուլիսի 6-ին, ժամը 21:00-ին լրացել է վերջնագրի ժամկետը, որը հունիսի 25-ին ցուցարարները ներկայացել էին Սերբիայի Հանրապետության իշխանություններին՝ վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների օր նշանակելու պահանջով:
Ավելի վաղ Իսրայելը հայտարարել է, որ մեկնարկել է «Սև դրոշ» գործողությունը, որի շրջանակներում ռազմաօդային ուժերը հարձակում են գործել Եմենի երեք նավահանգիստների, ինչպես նաև «Galaxy Leader» բեռնատար նավի վրա, որն «Անսար Ալլահ» շարժման հութիները գրավել էին 2023 թվականին։
Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։
Թուրքիայի նախագահը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև լարվածության վերաբերյալ հարցին պատասխանելիս ընդգծել է, որ Թուրքիան սերտ դիվանագիտական և ռազմավարական հարաբերություններ ունի թե՛ Ադրբեջանի, թե՛ Ռուսաստանի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պատվիրակությունը «անձնապես Պուտինից» կփոխանցի ստացված ուղերձը և կարող է նաև առաջարկել ձերբակալվածների «փոխանակում»։
ՆԳՆ-ի տվյալներով՝ ձերբակալությունը տեղի է ունեցել կիրակի՝ հուլիսի 6-ին, Թբիլիսիի օդանավակայանում։ Զենքը, փամփուշտներն ու պահատուփը հայտնաբերվել են ձեռքի ուղեբեռում։ Զենքը գրանցված է եղել նրա անունով, սակայն բիզնեսմենը զենք կրելու թույլտվություն չի ունեցել։
Համաձայն տեղեկությունների՝ Նեթանյահուն հանդիպում կունենա նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ։
Ֆիդանը նշել է, որ Թուրքիան տարածաշրջանի բոլոր հարցերը դիվանագիտական ճանապարհով լուծելու կողմնակիցն է և տրամադրելու է ցանկացած աջակցություն բոլոր այն քայլներին, որոնք կձեռնարկվեն այդ ուղղությամբ։
Նշվում է, որ ձերբակալվածները կապված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հետ:
Պեսկովի խոսքով՝ ռուս դիվանագետները մշտական կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են ձերբակալված ռուսների շահերը։
Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Եթովպիան ասոցիացիայի լիիրավ անդամներ են դարձել 2024 թվականի հունվարի 1-ին։ 2025 թվականի հունվարի 6-ին որպես լիիրավ անդամ BRICS-ին է միացել Ինդոնեզիան։
Հուլիսի 1-ին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր Գերմանիայի և Լիտվայի հետ սահմաններին 30 օր ժամկետով ժամանակավոր հսկողություն սահմանելու որոշման մասին՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ:
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի բեկորներն ընկել են Իլսկիի նավթավերամշակման գործարանի տեխնոլոգիական արհեստանոցներից մեկի տարածքում։ Բելգորոդի նահանգապետը հայտնել է, որ ԱԹՍ-ն հարվածել է մեքենայի, վարորդը վիրավորվել է։
Կոռուպցիայի մեղադրանքների պատճառով Եվրահանձնաժողովի ամբողջ կազմով հրաժարականի նախադեպ արդեն եղել է Եվրամիության պատմության մեջ։ 1999 թվականի մարտի 15-ին միանգամից հրաժարական տվեց լյուքսեմբուրգցի Ժակ Սանտերի ամբողջ հանձնաժողովը:
Ավելի վաղ Թրամփը զգուշացրել էր, որ BRICS-ի քաղաքականությանն աջակցող պետությունների նկատմամբ կսահմանվեն լրացուցիչ 10% առևտրային մաքսատուրքեր:
Հուլիսի 6-ի երեկոյան Իսրայելի բանակը կոչ էր արել տարհանել մարդկանց նշված հատվածներից։
Ռիո դե Ժանեյրոյում՝ BRICS-ի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում, տեղի է ունեցել Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Աբբաս Արաղչիի հանդիպումը։
Թրամփը հավելել է, որ Մասկն իրեն խնդրել էր ՆԱՍԱ-ի (ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) ղեկավար նշանակել իր ընկերոջը, ինչն ԱՄՆ նախագահը սխալ է համարել։
Կաստել Գանդոլֆոյի քաղաքապետը հույս է հայտնել, որ Լեոն ոչ միայն կհանգստանա այնտեղ ամռանը, այլև կօգտագործի նստավայրը՝ կարևոր եկեղեցական փաստաթղթերի վրա աշխատելու համար։