Սիրիայի նոր կառավարությունը հակազդեցության է բախվել դպրոցական ուսումնական ծրագրում փոփոխություններ մտցնելուց հետո, ներառյալ այն, ինչ որոշ քննադատներ անվանում են ուսուցման մեջ իսլամիստական կողմնակալություն: Դրա մասին հայտնել է CNN-ը:
Հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը վստահեցնում է՝ ընդդիմությունն իշխանափոխություն անելու հարցում կհաջողի, եթե առաջին հերթին ոչ թե մարդկանց դուրս հանի փողոց, այլ աշխատի աշխարհաքաղաքական կենտրոնների հետ և ստանա նրանց աջակցությունը:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան հանդես է գալիս Ուկրաինայում անհապաղ հրադադարի օգտին։ Այս մասին պաշտոնյան ասել է Անկարայում իր բելգիացի գործընկեր Բեռնար Քվենտինի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Այսօր՝ հունվարի 2-ին, Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է Լիբանանում պապական նվիրակ եպիսկոպոսին:
«Մարկեդոնովը չգիտի այն, ինչ ես գիտեմ: 1992թ. օգոստոսին, երբ անկախացել էինք, իսկ Արցախյան ռազմաճակատում գործերը վատ էին, Ռուսաստանում բանակցություններ էին ընթանում: Հայկական կողմից ես էի մասնակցում, ռուսական կողմից՝ Եգոր Գայդարը: Լևոն Տեր-Պետրոսյանը ևս անընդհատ աշխատում էր ռուսական կողմի հետ, որովհետև փոխադարձ շահ կար»
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վերադարձել է Գազայում հրադադարի բանակցությունների իր «խուսափողական մոտեցմանը», որը խոչընդոտում է բանակցություններին։ Այս մասին հայտնում է Al-Araby Al-Jadeed-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի աղբյուրը։
Ուկրաինան կօգնի կայունացնել իրավիճակը Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո, ուկրաինական հացահատիկը կմատակարարվի Սիրիայի քաղաքացիներին։ Այս մասին գրում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու թելեգրամյան ալիքին։
«Կուզենամ, որ 2025-ն այնպիսի զարմանք առաջացնի մեզ մոտ, որ մենք այս վատատեսական տրամադրություններից դուրս գանք: Ես առավել քան մտահոգ եմ մեր երկրի ապագայով, որովհետև մեր վտանգները շատ ավելին են: Կուզենամ, որ 2025-ին մենք ազատվենք այս իշխանությունից և պաշտպանենք մեր երկիրը:
«Ադրբեջանական կողմը խիստ բողոք է հայտնել Իրանին՝ կապված այս միջադեպի հետ, նաև դժգոհություն է արտահայտվել վերջերս Իրանի բնակչության շրջանում ակնհայտ հակաադրբեջանական տրամադրությունների բորբոքման առնչությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:
Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին հինգշաբթի կանչել է Հռոմում Իրանի դեսպանին՝ իտալացի լրագրողուհու կալանավորման առնչությամբ, որը երկու շաբաթ առաջ Թեհրանում ձերբակալվելուց հետո մեկուսացված է եղել, հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը։
Ռուսական, թուրքական ու արևմտյան ԶԼՄ-ները տեղեկացնում են Մոսկվայում Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի դեմ մահափորձի մասին։ Բրիտանական The Sun-ը գրում է, որ ենթադրաբար փորձ են արել թունավորել ապստամբների կողմից պաշտոնանկ արված առաջնորդին։
Անվտանգության, ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանի գնահատմամբ՝ Հարավային Կովկասի ու Հայաստանի համար մարտահրավերներն ավելանում են, դրանք ավելի վտանգավոր կդառնան 2025 թվականին, եթե ՀՀ-ում որևէ քայլ չձեռնարկվի, մեծ խնդիրներ են սպասվում երկրին։
Չինաստանի առևտրի նախարարությունը հինգշաբթի 28 ամերիկյան ընկերությունների է ներառել արտահանման վերահսկողության ենթակա կազմակերպությունների իր ցանկում, հայտնում է Xinhua գոևրծակալությունը։
Լաս Վեգասում ոստիկանությունը պարզել է Trump International հյուրանոցի մոտ Tesla Cybertruck-ի պայթյունի մեջ կասկածվողի ինքնությունը։ Այս մասին հունվարի 2-ին հայտնել է KTNV-TV հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները։
Հունգարիային պաշտոնապես մերժել են միլիարդ եվրո տրամադրել Եվրամիության միջոցներից, որոնք սառեցվել են կոռուպցիայի պատճառով, հայտարարել են ԵՄ-ում: Սա առաջին անգամ է, երբ դաշինքը դիմում է նման միջոցների, գրում է Ֆրանսպրես գործակալությունը:
Իր երդմնակալությունից մեկ օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանրահավաք կանցկացնի Վաշինգտոնում: Այս մասին հայտնում է CBS News հեռուստաալիքը:
«2025 թվականը գլոբալ զարգացումների տեսանկյունից շարունակելու է լինել ակտիվ անցումային փուլ»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով 2025 թվականին միջազգային հարաբերություններում հնարավոր տեղաշարժերին և դրանց ազդեցությանը Հարավային Կովկասի վրա։
Փրկվածներին տեղափոխել են Լամպեդուզա, նրանք ասել են, որ անհետ կորածների թվում կան հինգ կին և երեք երեխա։
Հաջորդ տարին կարող է բեկումնային լինել արհեստական ինտելեկտի, տիեզերքի, շրջակա միջավայրի պաշտպանության և էներգիայի նոր տեսակի ի հայտ գալու ոլորտում։
Նիդեռլանդներում Ամանորի գիշերն անցել է մի շարք միջադեպերով, այդ թվում՝ հրկիզումներով, վանդալիզմով, բռնությամբ և հրավառությամբ վթարներով: Ընդհանուր առմամբ, առնվազն 200 մարդ է բերման ենթարկվել, ասվում է Նիդեռլանդների ոստիկանության հաղորդագրության մեջ։
Արդյունքում վարորդը մահացել է, իսկ 7 մարդ ստացել է թեթև վնասվածք։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Նոր Օռլեան քաղաքում Jeep-ը մխրճվել է Ամանորը տոնող մարդկանց ամբոխի մեջ, ինչի հետևանքով կա 10 զոհ և 30 վիրավոր:
Սաուդյան Արաբիայի իշխանություններն ընդգծել են, որ պաշտպանում են քաղաքացիներին թմրանյութերի արհավիրքից, և թմրավաճառների նկատմամբ կիրառում են ամենախիստ պատիժները։
Էրդողանը նաև հաճոյախոսություններ է հնչեցրել մի կնոջ հասցեին, ով ասել է, որ վերադարձել է Գերմանիայից։
Նույն ուսումնասիրությունը զգալի տնտեսական օգուտներ է գտել. այն գնահատել է, որ ԵՄ ամենաաղքատ անդամներից մեկի՝ Բուլղարիայի վրա լիիրավ Շենգենյան անդամակցության ուղղակի ազդեցությունը կարող է կազմել տարեկան 866 միլիոն եվրո:
Զոհերի թվում նաև երկու երեխա կա
Մաքմահիլը հայտնել է, որ իշխանությունները հետաքննում են՝ արդյոք պայթյունն առնչություն ունի Նոր Օռլեանում տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ մեքենան մխրճվել էր ամբոխի մեջ։
Գազայում Իսրայելի 15-ամսյա ռազմական արշավի ընթացքում զոհվել է ավելի քան 45,500 մարդ։
Ավելի քան 20 մարդ վիրավորվել է Հավայան կղզիներում հրավառության միջադեպի հետևանքով
Հունաստանի ՊՆ-ն էլ հայտարարել է, որ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» չունի օդային տարածք և իրենք թույլ են տվել ֆրանսիական ինքնաթիռների թռիչքները։