Բաժիններ՝

Պենտագոնը չի հաստատել Ուկրաինայում F-16 ինքնաթիռի կործանումը

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ չի կարող հաստատել Ուկրաինայում F-16 ինքնաթիռի կործանման մասին տեղեկությունները: Պենտագոնն այդպես է արձագանքել ամերիկյան կործանիչի վերաբերյալ РИА Новости-ի հարցմանը:

«Կներեք, բայց չենք կարող հաստատել դրա վերաբերյալ որևէ բան»,- Ուկրաինայում F-16-ի կործանման վերաբերյալ ռուսական գործակալության հարցին պատասխանել է ամերիկյան ռազմական գերատեսչության ներկայացուցիչը:

Ավելի վաղ Wall Street Journal թերթը, հիմնվելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ օդաչուի սխալի հետևանքով Ուկրաինան կորցրել է իրեն փոխանցված ամերիկյան F-16 կործանիչներից առաջինը:

Ամերիկացի մեկ այլ պաշտոնյա, որի անունը չի նշվում, Reuters գործակալությանը հայտնել է, որ ինքնաթիռի կործանումը պայմանավորված չէ ռուսական զորքերի գործողություններով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս