ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը մեկնաբանել է Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարի հայտարարությունը, ըստ որի՝ պաշտոնական Անկարան Ռուսաստանից ձեռք բերած S-400 ՀՕՊ համակարգերի հարցում Վաշինգտոնին կարող է առաջարկել կիրառել «Կրետեի մոդելը»։
Թուրքական իշխանություններին հասցեագրված սուր քննադատություններով հայտնի հայ իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանի դեմ հետաքննություն է սկսվել Թուրքիայի նախագահի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական հրապարակումներ անելու համար:
Պաշտոնական Մոսկվան գտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի իր գործունեությունը։ Ավելին, Մինսկի խմբի մշակած հիմնական սկզբունքները հիմք են դարձել նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի համար։ Օրերս այս մասին է հայտարարել Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ հավելելով, թե ղարաբաղյան խնդրի համապարփակ կարգավորումը պահանջված հարց է: Ռուդենկոն կարծիք է հայտնել, թե այսօր ԵԱՀԿ Մինսկի խումբը, նրա համանախագահները կարող են ակտիվություն ցուցաբերել հայերի և ադրբեջանցիների միջև վստահության միջոցների ամրապնդման հարցերում։
«Ռուսաստանը և ԱՄՆ-ը Ղարաբաղի հարցում ըստ էության պետք է շարունակեն այն կետից, ինչ կանգ են առել բանակցային գործընթացում, բացառությամբ տարածքների հարցի, որը լուծվել է ռազմական գործողությունների հետևանքով»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս միջազգայնագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով ռուս-ամերիկյան հնարավոր ճգնաժամի դեպքում իրավիճակին Հարավային Կովկասում, մասնավորապես, Արցախյան հակամարտության գոտում:
Իրանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու Ռուսաստանի ջանքերը, բայց տարածաշրջանում սպառնալիքները դեռ պահպանվում են: Ռուսաստանի արտգործնախարարության Դիվանագիտական ակադեմիայում իր ելույթում երեկ հայտնել էր Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը՝ նկատի ունենալով տարածաշրջանում ահաբեկչական ուժերի ներկայությունը:
Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված վերջին արյունոտ պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հարուստ հոգևոր և պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցը դարձել է հայ և միջազգային հանրության մտահոգության առարկան։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանը և Ֆրանսիան, ինչպես նաև ԵՄ-ը հատուկ ընդգծել են Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական քրիստոնեական ժառանգության պաշտպանության կարևորությունը և աջակցել են այդ գործընթացում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավմանը։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր մեկնել է Թուրքիա, հայտնում է երկրի ՊՆ մամուլի ծառայությունը:
Տարածաշրջանային տնտեսական ու հաղորդակցության ուղիների ապաշրջափակման եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան բանակցությունների ֆոնին՝ Ռուսաստանը սկսում է առաջ մղել Աբխազական երկաթուղու վերագործարկման թեման: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են, և Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար:
Փետրվարի 9-ին Իրանն սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստումները՝ օգտագործելով երկրում առաջին հասանելի պատվաստանյութը՝ ռուսաստանյան «Սպուտնիկ V»-ն։
Թուրքիայում նեղսրտել են Կիպրոսի Հանրապետության հունական հատվածում որոշ թուրքական անվանումներ ունեցող փողոցների անվանափոխություններից: Թուրքական «Hürriyet» իշխանամերձ լրատվակայքի հոդվածում Կիպրոսի հույներին մեղադրում են 1974-ից առաջ կղզու հարավային հատվածում եղած թուրքական թաղամասերին տիրանալու, այժմ էլ այդ թաղամասերի փողոցների անունները վերացնելու մեջ՝ մոռանալով նույն թվականին Թուրքիայի կողմից իրականացված և առ այսօր շարունակվող Կիպրոսի գրեթե կեսի օկուպացիան:
Պատերազմի ընթացքում մարտական, ռազմական տարբեր հանգամանքներ, և պատերազմի ելքն ու հետպատերազմյան ռազմաքաղաքատակտիկական զարգացումները, հայաստանյան, ռուսական տարբեր շրջանակների բացահայտումները, հայտարարությունները հանգեցրին այն եզրահանգման, որ պատերազմի ելքը և դրանից բխող ու դեռ շարունակվող զարգացումները նախապես համաձայնեցված գործարքի բաղադրիչներ են:
«Չեմ ասել՝ շրջափակման վերացումը կամ շրջափակումը դրական երևույթ է»,- ի պատասխան՝ ասաց Արա Այվազյանը՝ հավելելով, թե որպես պետություն՝ պետք է և՛ մարտահրավերներին դիմակայելու, և՛ հնարավորություններից օգտվելու պատրաստ լինենք:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի, քանի որ այն լուրջ ներդրում է ունեցել ԼՂ հակամարտության կարգավորման բազային սկզբունքների մշակման գործում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) միանգամից երեք դատական գործով մեղավոր է ճանաչել Թուրքիային՝ պարտավորեցնելով խոշոր փոխհատուցում վճարել բողոք ներկայացրած անձանց։
Այո, Ադբրեջանը պետք է մեզ թույլ տա, որ մենք գնանք Դադիվանք և ցավն այն է, որ մենք դրան համաձայնում ենք:
Թուրքիան կարող է մարտական մշտական հերթապահության մեջ չընդգրկել ու մասնակիորեն օգտագործել Ռուսաստանից գնած S-400 ՀՕՊ համակարգերը: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ մանրամասնելով, որ Անկարան դա կքննարկի ՆԱՏՕ-ի իր գործընկերների ու ԱՄՆ-ի հետ։ Վերջինիս հետ Թուրքիայի հարաբերությունները լարվել են Անկարայի կողմից ռուսական համակարգեր գնելու պատճառով։
Անկարան, տիեզերական արդյունաբերության զարգացման շրջանակներում, նախատեսում է Լուսին ուղարկել տիեզերանավ, որը վայրէջք կկատարի մինչև 2023 թվականը. երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ներկայացնելով Ազգային տիեզերական ծրագիրը:
Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 1 գերի:
Վրաստանում փետրվարի 9-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 829 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում հասել է 263 հազար 057-ի:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով արտահանում իրականացնող առաջին գնացքը 2021թ. հունվարի 29-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից ճանապարհ էր ընկել դեպի Ռուսաստան։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Եվրոպացի ռազմական վերլուծաբան Թրեյսի Ջերմանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Ձմեռ-2021»-ը թուրք-ադրբեջանական ռազմական պլանի բաղադրիչներից է: Նրա խոսքով՝ գաղտնիք չէ, որ համագործակցությունն այդ ոլորտում եղել է ու հիմա ևս ինտենսիվորեն շարունակվում է: Սակայն, Ջերմանի խոսքով, ամեն զորավարժություն չէ, որ հարևանների համար սպառնալիք է:
Մի քանի տասնյակ երիտասարդներ թմբուկների հնչյունների ներքո եւ փուչիկներով անհնազանդության երթ են կազմակերպել Թբիլիսիի փողոցներում՝ տեղաշարժի սահմանափակումների գործողության ժամանակ:
Թարթառի շրջանում ականի պայթյունից վիրավորվել ադրբեջանցի 4 զինծառայող:
Ծրագիրը նախատեսում է բարձրացնել ռեգիոնալ էներգամատակարարումների անվտանգության մակարդակը, արդյունավետությունը եւ հուսալիությունը։ RT-ի փոխանցման համաձայն, նշված նպատակներին Միացյալ Նահանգները մտադիր է հասնել սեկտորի բոլոր ոլորտներում ներդրումներ կատարելու միջոցով՝ ներառյալ ջերմային էլեկտրակայանների եւ էլեկտրաէներգետիկայի արտադրության մյուս ձեռնարկությունների մեջ նոր ներդրումներ կատարելով, հատկապես ուշադրություն դարձնելով վերականգնվող էներգառեսուրսներով աշխատող ձեռնարկություններին։
«Պատերազմից հետո տեսնում ենք, որ հանրության ինքնապաշտպանական բնազդները, զգոնությունը հետևողականորեն բթացվում են և ներմուծվում են թեզեր, մտքեր, գաղափարներ, որոնք մեզ համար խորթ են»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ շարունակելով.
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Մատաղիսում գնդապետ-լեյտենանտ Քյամիլ Դունիեւը պայթել է ականի վրա:
Ստամբուլում փետրվարի 8-ի երեկոյան բարձրացած փոթորիկի հետևանքով մի քանի տասնյակ տների տանիքներ են պոկվել, տապալվել են ծառեր, վնասվել ավտոմեքենաներ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Անժելա Էլիբեգովան՝ հետպատերազմյան իրավիճակի և թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին. ՈՒՂԻՂ
Ռուսաստանի հետազոտությունների ինստիտուտի թվիթերյան էջի հաղորդմամբ՝ չնայած որ Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանը փակ է ուղևորափոխադրումների համար, այնուամենայնիվ թույլատրվել է թռիչք իրականացնել դեպի Թուրքիա:
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 204-ով: