Բրյուսելում ավարտվել է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը
Բրյուսելում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։
Հանդիպումը տևել է շուրջ 2.5 ժամ:
Բրուսելից «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը լքել են բանակցությունների վայրը:
Եռակողմ հանդիպումից առաջ հանդիպել էին Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը: Հայաստանի վարչապետը Լեռնային Ղարաբաղի նախագահի խնդրանքով ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին էր փոխանցել ԼՂ նախագահի նամակը: Հանդիպմանը Փաշինյանն ու Միշելը քննարկել էին նաև նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր: