«Միջազգային հանրությունը հերթով մեր աչքն է կոխում Նիկոլի Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստը. սա հստակ ակնարկ է, որ պրոբլեմի անունը Նիկոլ Փաշինյան է»

Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Միջազգային հանրությունը հերթով մեր աչքն է կոխում Նիկոլի Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստը։

ԵՄ -ն՝ ի դեմ Բորելի, ՌԴ ԱԳՆ-ն, ԱՄՆ դեսպանը հերթով մեզ ասում են, որ Նիկոլ Փաշինյանն է ճանաչել Արցախն ադրբեջանական։

Սա է փաստը։

Ու սա հստակ ակնարկ է հայ հանրությանը առ այն, որ պրոբլեմի անունը Նիկոլ Փաշինյան է։

Դավաճանել է Արցախը Նիկոլը նախ եւ առաջ։

Եվ եթե մենք պահանջելու բան ունենք, ապա նախ պետք է պահանջենք նրանից ու հեռացնենք նրան իշխանությունից։

Իսկ ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի շահերի համար դարդ մի արեք, նրանք իրենց հարցերը կլուծեն։

Դուք մեր դարդը լացեք, որ Նիկոլի պատճառով ողջ աշխարհն ամոթանք է տալիս մեզ, որ վարչապետ կոչվածը Արցախն ադրբեջանական է համարում։

Նման բան ուղիղ ասեց ԵՄ ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը, այսօր էլ՝ ՌԴ ԱԳՆ-ն։

Եթե մեր երկիրը ղեկավարում է տեսակով կոլաբորացիոնիստը, ուրեմն մենք ադժանի ենք դաշնակից ու գործընկեր չունենալու։

Ակնհայտ փաստ է, քաղաքական «տրյապկի» հետ ոչ մեկ չի զինակցելու, նմանի վրա կոշիկներ են մաքրում։

Գետինը մտնելու բան…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31