Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանն Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ալի Ալիզադեի հավատարմագրի պատճենը ընդունելիս դժգոհություն է հայտնել ադրբեջանցի սահմանապահների կողմից իրանցի վարորդների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի, երկու վարորդների ձերբակալման առնչությամբ։ Ամիր Աբդոլլահիանը նաև զարմանալի ու ափսոսանք հարուցող է անվանել ադրբեջանական կողմից հնչող բացասական հայտարարությունները։
Մինչ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փորձում է Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական հարցերի կարգավորման հարթակ ստեղծել կամ իրագործել «Խաղաղ հարևանության նախաձեռնությունը»` Սևծովյան տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար, Սոչիում նախօրեին տեղի ունեցան Պուտին-Էրդողան երկար սպասված բանակցությունները: Հանդիպման հրապարակային մեկնարկային հատվածը բավականին կարճ ու քիչ ինֆորմատիվ էր:
Մոսկվան առաջարկներ է փոխանցել ՀՀ-ին ու Ադրբեջանին սահմանազատման բանակցությունների վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ:
Մոսկվան հույս ունի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման կազմակերպմանը։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ալեքսեյ Զայցևը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը ՀՀ վարչապետի հետ հանդիպելու պատրաստակամության մասին։
Եվրամիությունը Թուրքիայում ապաստանած փախստականներին աջակցության նպատակով իրականացվող նախագծի շրջանակներում պատրաստվում է ևս 150 մլն եվրո հավելյալ ֆինանսավորում տրամադրել այդ երկրին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վրաստանում 3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆոկա գյուղի մերձակայքում՝ Դմանիսից (Թբիլիսիից 58,5 կիլոմետր) 22 կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին հաղորդվում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու երկրների համար կառուցողական, անհրաժեշտ և օգտակար շփումներ են ունեցել:
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը թուրքական «Haber Global» լրատվականին տված հարցազրույցում անդրադարձել է արցախյան 44-օրյա պատերազմին և դրա մեջ Թուրքիայի ունեցած դերակատարմանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների միջև շփումներ տեղի կունենան:
aԹուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ այսօր նիստ կգումարի:
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ հանդիպումը կարելի է բնորոշել նորմալ՝ եղան ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական հանգամանքներ: Ըստ նրա, ռուս-թուրքական հարաբերությունները՝ հատկապես Պուտինի ու Էրդողանի ղեկավարության դեպքում, ֆորմալ բնույթ չեն կրում, քանի որ նման հանդիպումների ժամանակ քննարկվում են, բանակցվում են կոնկրետ և բարդ հարցեր:
Իրանի զինված ուժերը հոկտեմբերի է 1-ից զորավարժություն կսկսի երկրի հյուսիսարևմտյան շրջաններում: Ինչպես փոխանցում է Isna գործակալությունը, Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ին բանակը զորավարժություն է մեկնարկելու երկրի հյուսիսարևմտյան շրջաններում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմասնակցի Արցախի՝ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած Վարանդա (Ֆիզուլի) քաղաքի միջազգային օդանավակայանի բացմանը:
2021 թվականի օգոստոսին Ստամբուլ մեկնած օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը 2019 թվականի համեմատ 35 տոկոսով նվազել է։
Ստամբուլի մշակույթի և տուրիզմի վարչության հրապարակած տվյալների համաձայն՝ 2021 թվականի առաջին 8 ամիսներին Ստամբուլ է այցելել 4 մլն 854․000 զբոսաշրջիկ։ Իսկ միայն օգոստոսին՝ 1 մլն 2․722 զբոսաշրջիկ։
Թեև 2020 թվականի տվյալների համեմատ այս ցուցանիշը գրեթե 129 տոկոս աճ է նշանակում, այնուամենայնիվ, 2019 թվականի համեմատ դա դեռևս շատ ցածր արդյունք է։ Նշենք, որ 2019 թվականի օգոստոսին Ստամբուլ էր այցելել 1 մլն 540․120 զբոսաշրջիկ։
2021 թվականի գոստոսին Ստամբուլ մեկնած զբոսաշրջիկների մեջ ամենամեծ թիվ են կազմել գերմանացիները՝ 117․522, ինչպես նաև՝ Իրանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իրաքի, ԱՄՆ-ի, Քուվեյթի ու Նիդերլանդների քաղաքացիները։
Այդ պատրաստակամության գինն իշխանությունն է, հանուն որի Նիկոլ Փաշինյանն ու նրա՝ քաղաքական կոչվող թիմը պատրաստ է գործնականում ամեն ինչի, այդ թվում՝ Հայաստանի մասին բոլոր քննարկումներ վարողների՝ ներառյալ Հայաստանի թշնամիների շահերի սպասարկմանը։ Իրերի այսպիսի դրությունը, կամ որ նույնն է՝ գործող այս իշխանությունը ձեռնտու է Հայաստանում ու Հայաստանի շուրջ հետաքրքրություն ունեցող բոլոր խաղացողներին, բացառությամբ Հայաստանի, քանի որ այդ իշխանությունը պատրաստ է բավարարել բոլորի շահերը, բացառությամբ Հայաստանի։
Թուրքիայում յոթ տարվա ընթացքում երկրի նախագահին վիրավորելու մեղադրանքով 160․169 հետաքննություն է սկսվել, դրանցից 35․507-ի դեպքում քրգործ է հարուցվել, արդյունքում 3․625 մարդ դատապարտվել է ազատազրկման։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Եթե պաշտոնական մակարդակում դեռևս որոշակիորեն փորձ է արվում պահպանել բարեկամական մթնոլորտը, ապա սոցցանցային և վերլուծական ԶԼՄ-ների ու նույնիսկ բանակի ղեկավարների մակարդակում արդեն բավականին լուրջ քարոզչական ազդակներ են հասցվում ադրբեջանական հանրապետության ղեկավար Իլհամ Ալիևին՝ իր ելույթում հակաիրանական շեշտադրումների հետ կապված»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Իրան-Ադրբեջան հարաբերություններում առկա լարվածությանը՝ նշեց իրանագետ Գարիկ Միսակյանը:
Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիդ Զալկալիանին «շատ մեծ սուտ» է որակել բրյուսելյան EUobserver պարբերականի տեղեկատվությունն այն մասին, որ Եվրամիության առաջատարն երկրները ծրագրում են քննարկել վրացական կողմի հետ առանց վիզային ռեժիմի սառեցման հարցը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ալիևը France24-ին տված հարցազրույցում նշել է, որ չի առարկի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հարցում։ Նա ասել է, որ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները (Ֆրանսիա, ԱՄՆ և Ռուսաստան) հանդիպում կազմակերպեն Նիկոլ Փաշինյանի հետ, ապա ինքն առարկություն չի ունենա:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին օրերին երկու հարցազրույց է տվել արտասահմանյան ԶԼՄ-ներին՝ թուրքական «Անադոլու» գործակալությանը և ֆրանսիական France 24 հեռուստաալիքին: Ինչպես «Ռեգնում» գործակալությունում հրապարակված հոդվածում նկատում է ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների խնդիրների հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը, այդ երկու հարցազրույցը միավորում է մեկ ընդհանուր թեմա՝ պատերազմը Լեռնային Ղարաբաղում և իրավիճակն այսպես կոչված՝ հետհակամարտային ժամանակաշրջանում, սակայն դրանց միջև կա նաև տարբերություն:
«Վրաստանը նույնիսկ 90-ականների պատերազմի ֆոնին և պատերազմից հետո որպես այդպիսի պլատֆորմ հանդես եկել է: Դա նորություն չէ Վրաստանի համար. ուրիշ բան, որ այսօր Վրաստանի վարչապետը փորձում է նաև կապիտալիզացնել այդ քայլերը, իր ներքին սպառման համար օգտագործել՝ այդպիսով բարձրացնելով նաև վարկանիշը, քանի որ այդպիսի ակտիվությունը թե՛ Վրաստանի ներսում, և թե՛ Վրաստանից դուրս ցույց է տալիս, որ Վրաստանն այս տարածաշրջանում խաղացող է և որոշ գործընթացների մաս է կամ նախաձեռնությամբ է հանդես գալիս»:
Պատերազմի և խաղաղության հարցն այսուհետ մեր ձեռքերում չէ, որովհետև արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում այս տարածաշրջանում ուժային հավասարակշռությունը խախտվեց ոչ միայն ի վնաս մեզ, այլ նաև ի վնաս տարածաշրջանի այլ երկրների՝ դառնալով Հարավային Կովկասում անկայունության նոր փուլի պատճառ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
Նման օրինակներ կան և կարող էին լինել, եթե թույլ տրվեր զորքին, համապատասխան մարդկանց ճիշտ օպերացիաներ մշակել և իրականացնել: Նորից գալիս ենք այն մտքին՝ բանակը չի պարտվել, պարտվել է ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Թուրքական դատարանը ազատազրկման է դատապարտել 62-ամյա Մեհմեդ Շահ Թեքիներին: Նրան մեղադրանք է առաջադրվել «Հանրապետության նախագահին վիրավորելու» հոդվածով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որն աշխատանքային այցով գտնվում է Բաքվում, հայտնել է, որ «հիանալի հանդիպում» է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Դու արա, մի սպասիր, որ Իրանը բան անի, դու պետք է անես, անողը դու պետք է լինես: Իրանն էլ հանկարծակի կհիշի, որ դու Իրանի վարչական, թեկուզև 19-րդ դարի վարչական կազմի մասնիկն ես՝ Երևանի խանություն ես, ոչ թե Հայաստանի Հանրապետություն… ասում են՝ Իրանը զորքերը քաշել է դեպի Կովկասի Թաթարստան, դու ի՞նչ կապ ունես դրա հետ»,- հարցով ավարտեց միտքը քաղաքագետը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Սիրիայում ռուս-թուրքական գործողություններին:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի hետ:
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հույս է հայտնել, որ եթե Բաքվի և Երևանի միջև հաշտության պայմանագիր ստորագրվի, այն խաղաղություն կբերի ամբողջ տարածաշրջանին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով ժամանել է ՌԴ Սոչի քաղաք: