Շոկի մեջ ենք, չէինք պլանավորել այս սցենարը. Գառնիկ Դանիելյան 

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կոչ է անում Հայաստանի ազգային քաղաքական ուժերին համախմբվել` Հայաստանին սպառնացող վտանգներին դիմագրավելու համար։

«Ծայրահեղ  վտանգավոր վիճակ է։ Չկա մի երկիր, որը հայտարարել է, որ Հայաստանի դեմ պատերազմի դեպքում կաջակցի մեզ»,- 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Դանիելյանը։

Ըստ նրա՝ ոչ երանելի վիճակում է լինելու Հայաստանի ապագա ղեկավարը, քանզի դրված են Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող ականներ, սակայն դրանով հանդերձ՝ կուսակցական ցանկացած տարաձայնություն մի կողմ դնելն ազգային ուժերի համար դարձել է առաջնահերթություն։

Դիտարկմանը, որ նույն կոչերը հնչեցնող ընդդիմությանը չի հաջողվում նույն լոզունգներով իշխանափոխություն անել, ուստի որքանո՞վ է իրատեսական, որ գործող ընդդիմությանը եթե փոխարինեն այլ ուժեր, հնարավոր է հասնել հաջողության, Գառնիկ Դանիելյանն արձագանքեց.   «Ընդդիմությունը հո Արզաքանցյանով չե՞նք փոխելու։ Մենք պայքարի ճակատը չենք լքի»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031