
Թուրքիան եվրոպական 4 երկրի բնական գազ է մատակարարում

2023-ին Թուրքիան եվրոպական 4 երկրի հետ բնական գազի մատակարարման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հունվարին 13 տարի ժամկետով նման համաձայնություն է ձեռք բերվել Բուլղարիայի հետ, ըստ որի՝ տարեկան կտրվածքով Բուլղարիա մատակարարվող բնական գազի ծավալը կազմելու է 1.5 մլրդ մետր խորանարդ:
Իսկ օգոստոսին Հունգարիայի հետ համաձայնության գալով՝ Թուրքիան առաջին անգամ բնական գազ է մատակարարում մի երկրի, ում հետ սահմաններ չունի: Տարեկան կտրվածքով Հունագրիա մատակարվող գազի ծավալները կազմելու են 275 մլն դոլար:
Բնական գազի մատակարարման շուրջ 3-րդ համաձայնությունը եղել է Ռումինիայի հետ՝ օրական 4 մլն մետր խորանարդով: Ռումինիա գազամատակարարումը սկսվել է իրականացվել 2023-ի հոկտեմբերի 1-ից: Պայմանավորվածության վերջնաժամկետը 2025-ի մարտի 31-ն է:
Եվ վերջին՝ 4-րդ երկիրը, ում հետ Թուրքիան ևս բնական գազի մատակարարման պայմանավորվածության է հասել, Մոլդովան է: Այդ երկիր օրական կտրվածքով Թուրքիայից ուղարկվող գազի ծավալը կազմում է 2 մլն մետր խորանարդ: Գազամատակարարումը Մոլդովային ևս մեկնարկել է 2023-ի հոկտեմբերի 1-ից: