Եթե ես գնամ մարտահրավերները չեն չեզոքացվի, դրա համար չեմ գնում. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց այն պայմանը, թե որ դեպքում ինքը հրաժարական կտա, անգամ առանց վայրկյան անգամ կորցնելու։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը փորձեց պարզել` արդյոք Փաշինյանը մնում է իր այն մոլուցքային կարծիքին, որ կա՛մ պետք է շարունակի լինել ՀՀ վարչապետ, կա՛մ Հայաստանը չի ունենա վարչապետ։
«Ես ձեր ձևակերպումներից «մոլուցքայինը» կփոխարինեմ «հայեցակարգային» բառով։ Իմ հայեցակարգային մոտեցումն այնպիսին է, որ ՀՀ ժողովուրդն իր ընտրությամբ պետք է որոշի, թե ով է ՀՀ վարչապետը։ Եթե իմանամ, որ իմ հրաժարականով և ընդհանրապես հեռացումով բոլոր մարտահրավերները կհասցեագրվեն, ես դա կանեմ հաջորդ վայրկյանին։ Ի հեճուկս ձեզ, ես աթոռից կախված չեմ»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց` իր բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ դա անելու դեպքում տեղի կունենա ուղիղ հակառակը։