Աշխատանքային այցով Թեհրանում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Երկու երկրների ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանային կայունությունը վտանգող գործողությունների անթույլատրելիությունը և կարևորել տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցությունը։
Հոկտեմբերի 4-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, տեղեկացնում է ԱԽՔ գրասենակը։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահին և իր հետ տանել այն քարտեզները, որոնց մասին խոսել է Իլհամ Ալիևը։ Փոխարենը՝ Փաշինյանը կոչ է արել Ալիևին իր հետ բերել բոլոր հայ ռազմագերիներին։ Այս հայտարարությունը նա արել է Լիտվայի հայ համայնքի հետ Վիլնյուսում կայացած հանդիպմանը հետևած հարցուպատասխանի ժամանակ։
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ այս երկու զորավարժություններին, մասնավորապես՝ Նախիջևանում անցկացվելիք, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը նշեց, որ Արցախի 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում փոխվել են ռազմաքաղաքական իրողությունները, նոր իրողություններ են ձևավորվել։ Մասնավորապես՝ նորանոր մարտահրավերներ են դարձել արդիական, ընդ որում՝ այդ մարտահրավները ոչ միայն Հայաստանին ու ՀՀ պետականությանը սպառնացող գործոններ են, այլև մարտահրավերներ են, որոնք սպառնում են բարեկամ Իրանին ու դաշնակից Ռուսաստանին։
Պաշտոնական Վաշինգտոնը փորձում է Բաքվին և Երևանին բանակցային սեղանի շուրջ վերադարձնել. այս մասին հայտարարել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Լի Լիցենբերգերը։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «կոչ է արել Հայաստանին հրաժարվել վրեժխնդրության փորձերից և խոստացել հակառակ դեպքում կոշտ պատասխան տալ»,֊գրում է Ինտերֆաքս գործակալությունը:
Իրանի իշխանությունները Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ արդեն բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել Իրաքում երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ, մտադիր են էր Ռիադի հետ ամուր հարաբերություններ սկսել փոխադարձ համաձայնության հիման վրա: Այդ մասին հոկտեմբերի 4-ին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
Հարցազրույց գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր, ՀՀ, ՌԴ, ԱՄՆ, քաղաքագիտության պրոֆեսոր (պետութենագիտություն-անվտանգության ռազմավարական հետազոտություններ) Ռուսաստանի ռազմական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Հայկ Քոթանջյանի հետ։
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն աշխատանքային այցով գտնվում է Թբիլիսիում:
Թբիլիսիում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ մեկնարկել են «Eternity–2021» համակարգչային աջակցությամբ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունները:
Մեր երկրները վաղուց ունեն բարեկամական հարաբերություններ և կարծում եմ, որ կկարողանանք Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ միասին շատ բան անել, որպեսզի մեր հարաբերություններն ավելի սերտանան: Համոզված եմ, որ դա անելու ուղիները կգտնենք:
Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն լրագրողների հետ զրույցում խոսել է Էրդողանի հետ համագործակցության գնալու հավանականության մասին։
Հայկական կողմը շտապում է զիջումների, որովհետև պամպերսային վիճակում է գտնվում. Քոչարյան
Ինչո՞ւ պետք է դեմ լինենք առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը. Քոչարյան
Իրանը նման ընկալում ունի. Քոչարյանը՝ ՀՀ-ի կողմից հակաիրանական գործընթացներ սկսելու կասկածների մասին
Թուրք վերլուծաբան Գյոքթուրք Թույսուզօղլուն հանդես է եկել տարածաշրջանայիբ վերջին զարգացումների վերաբերյալ հոդվածով, որտեղ պնդում է, թե ըստ որոշ տեղեկությունների՝ Հայաստանն Իրանին առաջարկ է արել Սյունիքում (Զանգեզուր) ավիաբազա հիմնել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
44-օրյա պատերազմի, դրա պատճառների ու հետևանքների վերաբերյալ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչո՞ւ Հայաստանից պաշտոնական մակարդակով չեն արձագանքում Ադրբեջանից եկող ծաղրական հայտարություններին և ի՞նչ պետք է անել, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը կրկնեց, որ միակ տարբերակն այս իշխանության հեռանալն է:
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում:
Իրանի արեւմտյան մասում գրանցվել է 5,8 մագնիտուդով ստորգետնյա ցնցում: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանսկիի մասնաճյուղը:
Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Իրան: Տեղի է ունենում ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը:
Հայաստանը երբեք ներքաշված չի եղել և երբեք չի ներքաշվի դավադրության մեջ՝ ընդդեմ Իրանի, որովհետև ՀՀ-ի համար այդ հարաբերությունները չափազանց կարևոր են և Հայաստանը երբեք չենք մոռանա, որ իննսունականների սկզբին Իրանը ՀՀ-ի համար եղել է կյանքի ճանապարհ։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ Լիտվա պաշտոնական այցի շրջանակում երկրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հոկտեմբերի 3-ին կայացած հանդիպմանը։
Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հոկտեմբերի 30-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն, հոկտեմբերի 3-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Նրա խոսքով՝ Իրանի Զինված ուժերի փառքը նրանում է, որ Զինուժը որպես ամուր բերդ է ծառայում երկրի և ժողովրդի համար:
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվել է Թբիլիսիում ՏԻՄ ընտրությունների 100 տոկոս քվեաթերթիկները: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն՝ նշելով, որ Թբիլիսիի սակրեբուլո (քաղաքային խորհուրդ) անցնելու համար թեկնածուները պետք է հաղթահարեին 2,5 տոկոսի շեմը:
Նախիջեւանում հոկտեմբերի 5-8-ը տեղի կունենան «Անխախտ եղբայրություն-2021» ադրբեջանա-թուրքական համատեղ ռազմա – մարտավարական զորավարժությունները:
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռուստատեսային ծրագրերից մեկի եթերում, անդրադարձել է Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններում լարվածությանը։
Իրանի խորհրդարանի պատգամավորները համատեղ հայտարարություն են տարածել՝ աջակցություն հայտնելով երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում բանակի զորավարժությանը։
Իրանի անհանգստությունը, արտաքին ոչ միաբևեռ ուժերի հանդուրժողականությունը և ակնկալիքները՝ ըստ Սերժ Սարգսյանի
Ոչ միաբևեռ արտաքին ուժերը չեն ավարտել իրենց գործը. սպասում են՝ կապիտուլյանտն իրենցից ում կխաբի. Սերժ Սարգսյան