ԱԽ քարտուղարն ու Լեհաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են ԼՂ հայության տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Վոյչեխ Գերվելի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ՝ ինչպես ԵՄ, այնպես էլ երկկողմ ձևաչափերում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031