Ասեց՝ քարտեզը, որը դուք թափահարում և փառաբանում եք, էս տեսքն ա ստացել անցած դարի հայոց ցեղասպանության և ռուս բոլշևիկների էքսպանսիայի արդյունքում, այսինքն էդ քարտեզը թափահարելով և փառաբանելով դուք ցեղասպանությունն ու բոլշևիկյան էքսպանսիան եք փառաբանում։
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին Ադրբեջանում տեղեկություններ են շրջանառվում, որ ռուսալեզու դպրոցները փակվելու են։
Վրաստանը կարող է դառնալ նոր տարանցիկ հանգույց՝ փոխարինելով Ադրբեջանին։
Հունիսի 12-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում գործող «Asal» հետազոտական ընկերությունը հարցում է անցկացրել երկրի 26 նահանգում։ Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 2012 մարդ։ Հարցման մասնակիցները պատասխանել են՝ «Ըստ Ձեզ, ո՞ր հաստատությունն է Թուրքիայում ամենահուսալին»։
Այդ մասին երեքշաբթի ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպանատունը։
«Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը ծիծաղելի է համարում իշխանությունների կողմից այդքան թմբկահարվող «ահաբեկչության փորձ» կոչվածը, որի արդյունքում եղավ կալանավորումների նոր ալիք:
Վրաստանի դիվանագիտական և աշխատանքային անձնագրերի տերերը պարտավոր են վիզա ստանալ Եվրամիության մի շարք երկրներ մուտք գործելու համար։
Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում ուշագրավ տեղեկություն է հայտնել: Նրա տեղեկություններով` Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զարմիկներն են:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:
Խորհրդարանում «Վրացական երազանք»-ի նախաձեռնած օրինագծի համաձայն՝ Ներքին գործերի նախարարությունը կկարողանա մուտք գործել և «ստուգել» բնակելի տարածքը, աշխատավայրը կամ այլ մասնավոր սեփականություն՝ «անօրինական միգրանտին հայտնաբերելու և նույնականացնելու նպատակով»։
Կասկած չկա, որ Իրանի դեմ Իսրայելի իրականացրած բլիցկրիգը նպատակ ուներ ոչնչացնել Իրանի ռազմական և միջուկային բոլոր ենթակառուցվածքները, գլխատել երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, Իրանում ստեղծել ուժի վակուում, անկառավարելի քաոս, հրահրել քաղաքացիական անհնազանդության շարժում Իրանը ներսից քայքայելու, և դրանով իսկ հասնել գլխավոր նպատակին՝ ռեժիմի փոփոխություն, ինչի մասին պատերազմից առաջ և հետո բարձրաձայնում էին Իսրայելի պետական, քաղաքական տարբեր կալիբրի դեմքեր: Այսինքն, վերջնանպատակն Իրանի՝ որպես պետական միավոր, կազմաքանդումն ու մասնատումն էր:
Հուլիսի 2-ին Անկարայում տեղի կունենա Թուրքիա-Չինաստան մեդիա ֆորում։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը և նշել, որ ֆորումի նպատակն է մեդիայի և հաղորդակցության ոլորտներում խորացնել ռազմավարական գործընկերությունը ու ժողովուրդների միջև փոխգործակցությունը։
Եվրոպական Միության (ԵՄ) արտաքին քաղաքականության պատասխանատու, բարձրագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի այցը, իհարկե, հատկանշական էր և՛ իր ձևով, և՛ բովանդակությամբ:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այցելել է Հայաստանում Իրանի դեսպանատուն և ցավակցություններ հայտնել իսրայելական ագրեսիայի հետևանքով Իրանի կրած մարդկային կորուստների կապակցությամբ։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա։ Այցի շրջանակներում Լեմմին հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Ֆիդանը նշել է, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը մոտենում է 30 մլրդ դոլարի։
Բաքվի դատարանը 4 ամսով կալանավորել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ի խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հիմնվելով ադրբեջանական APA լրատվական գործակալության հաղորդագրության վրա:
Ըստ հաղորդագրության, ադրբեջանական կողմը պահանջել է, որ Ռուսաստանը անհապաղ միջոցներ ձեռնարկի այդ հարձակումների համապարփակ և օբյեկտիվ հետաքննության, ինչպես նաև մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության գործող օրենսդրության։
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների միջև: Այս մասին հայտնում է Tasnim-ը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստվում է օկուպացված Արցախում հերթական շոուն կազմակերպել։ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամ երկրների 17-րդ գագաթնաժողովը տեղի կունենա հայաթափված Ստեփանակերտում հուլիսի 3-4-ը։ Ադրբեջանական ԶԼՄ-ները փոխանցում են, որ Ստեփանակերտում այս միջոցառմանը կմասնակցեն մի քանի երկրների ղեկավարներ։
Վերջին օրերին ռուսական պաշտոնական շրջանակները սկսել են ակտիվորեն անդրադառնալ ՀՀ ներքին ու արտաքին զարգացումներին։ Այս ամենը համընկավ ՀՀ իշխանությունների՝ եկեղեցու դեմ արշավի ու ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի՝ Երևան կատարած այցի հետ։ Այսօր ՌԴ ԱԳՆ-ն երկու հայտարարություն է արել Հայաստանի հետ հարաբերությունների ու ՀՀ արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ եվրոպական վեկտորի վերաբերյալ։
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն հուլիսի 1-ին հայտարարել է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Թուրքիայում գրանցվել է 342 անտառային հրդեհ, որոնցից վեցը դեռևս շարունակվում են:
2019 թվականին Թուրքիայի կողմից ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը հանգեցրեց նրան, որ Անկարան հեռացվեց F-35-ների ծրագրից և ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ կիրառվեցին։
Բաքվում «Սպուտնիկ» Ադրբեջանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, քրեական հետապնդում է իրականացվում գործակալության ևս 5 աշխատակցի նկատմամբ։
Նա նշել է, որ ձերբակալման գործողությունները իրականացվել են Թուրքիայի 30 նահանգներում, որոնց արդյունքում, առգրավվել է։
Մոսկվան հույս ունի, որ Բաքվի չափազանց էմոցիոնալ արձագանքը կփոխարինվի ուղիղ հաղորդակցմամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Sputnik Ադրբեջանի և Ruptly-ի աշխատակիցների ձերբակալությունը Բաքվում։
Բաքվում Sputnik Ադրբեջանի խմբագրությունում խուզարկություններից հետո ձերբակալվել է 7 մարդ, որոնցից 2 կալանավորվել են։ Այս մասին հայտնում է այդ երկրի ՆԳՆ-ն:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը գրառում է արել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում։
Ալիևը վստահեցրել է Փեզեշքիանին, որ իրենք թույլ չեն տա, որ իրենց տարածքն օգտագործվի Իրանին հարվածելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
Պաշտոնական Իրանը համաձայն չէ «Ստամբուլի հռչակագրում» Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Ադրբեջան: