Հորմուզի նեղուցը բաց է Ռուսաստանի համար

Հորմուզի նեղուցը բաց է Ռուսաստանի համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նա Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը որակել է որպես ծանր։

Նշենք՝ Հորմուզի նեղուցը՝ Պարսից ծոցից նավթի արտահանման առանցքային երթուղին, գործնականում արգելափակված է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների արդյունքում:

Կոնֆլիկտի սկսվելուց հետո դրա միջով անցնում են միայն սահմանափակ թվով նավեր։ Իրանը հայտարարել է, որ կարգելափակի նեղուցով անցումը թշնամիների համար։ Մարտի 25-ին երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ նեղուցը բաց է մնում բարեկամ պետությունների համար: Դրանց թվում են Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Իրաքը և Պակիստանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930