Հռոմի պապն Իսրայելի նախագահին կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար

Հռոմի պապ Լևոն XIV-ն ապրիլի 3-ի առավոտյան Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ՝ կոչ անելով դիվանագիտական ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունը դադարեցնելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Vatican News-ը։Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակը հայտնել է, որ «զրույցի ընթացքում վերահաստատվել է դիվանագիտական ​​երկխոսության բոլոր հնարավոր ուղիները վերաբացնելու անհրաժեշտությունը՝ շարունակվող լուրջ հակամարտությանը վերջ դնելու և Մերձավոր Արևելքում արդար և երկարատև խաղաղության հասնելու նպատակով»։

«Քննարկման ընթացքում ուշադրությանը կենտրոնում էր քաղաքացիական բնակչության պաշտպանությունը և միջազգային ու մարդասիրական իրավունքի նկատմամբ հարգանքի խթանումը», – հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակը։Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։

Պատերազմը տարածվել է ամբողջ Մերձավոր Արևելքով՝ պատճառ հանդիսանալով հազարավոր զոհերի և առաջացնելով էներգակիրների մատակարարման պատմության մեջ ամենամեծ խափանումը և միևնույն ժամանակ հարված հասցնելով համաշխարհային տնտեսությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930