Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածությունը

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ, հաղորդում է Կրեմլը։

Քննարկվել է Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածությունը։ Պուտինն ու Էրդողանը նշել են, որ Իրանի շուրջ լարվածությունը հանգեցնում է բացասական հետևանքների, մասնավորապես էներգետիկ ոլորտի համար։

Ռուսաստանի առաջնորդը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացը խթանելու պատրաստակամության համար։

Կողմերը քննարկել են ռուս-թուրքական քաղաքական, առևտրային և տնտեսական կապերի ընդլայնման հետագա քայլերը։

Առաջնորդները նշել են գործողությունների համակարգման կարևորությունը՝ հաշվի առնելով Կիևի կողմից Սև ծովում գազատարներին հարվածելու փորձերը։

Պուտինն ու Էրդողանը նշել են Պարսից ծոցում անհապաղ հրադադարի անհրաժեշտության վերաբերյալ իրենց ընդհանուր դիրքորոշումները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930