Թուրքական լիրան կտրուկ արժեզրկվել է

Թուրքիայում դոլարի փոխարժեքը կտրուկ աճ է գրանցել՝ գերազանցելով 44.5 թուրքական լիրան։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 3-ի գիշերը դոլարը կարճ ժամանակում բարձրացել է 44.45-ից մինչև 44.58 լիրա, որից հետո որոշ չափով կայունացել է, սակայն շարունակում է պահպանվել բարձր գնային սանդղակում։

Նշվում է, որ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների մեկնարկի պահին 1 դոլարը կազմում էր մոտ 43.96 լիրա։ Փորձագետների գնահատմամբ՝ արժույթի շուկայում տատանումները կապված են արտաքին տնտեսական և քաղաքական զարգացումների հետ։

Թուրքակա մամուլում դոլարի թանկացման լուրերը բնութագրվում են հետևյալ կերպ. «Դոլարի կրակն անհնարին է կանգնեցնել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930