Ինքնաթիռի խոցման և օդաչուի չգտնվելու պարագայում իմիջային նկատելի հարված կարող է հասցվել ԱՄՆ-ին․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Իրանի խորհրդարանի նախագահ, ԻՀՊԿ պաշտոնաթող սպա Ղալիբաֆը «X» սոցիալական ցանցում ծաղր պարունակող անգլերեն գրառում է արել։

Դրանում, մասնավորապես, նշվում է, որ «Իրանին 37 անգամ հաղթելուց» հետո, այս առանց որևէ ռազմավարության, պատերազմում ԱՄՆ-ը «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «հեյ, որևէ մեկը կարող է գտնել մեր օդաչուներին, խնդրում ենք» մակարդակի։

Ակնհայտ է, որ ինքնաթիռի խոցման և օդաչուի չգտնվելու պարագայում իմիջային նկատելի հարված կարող է հասցվել ԱՄՆ-ին, ինչի քարոզչական նախապատրաստությունն արդեն իսկ սկսվել է Իրանում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930