«Sputnik Азербайджан»-ի հինգ աշխատակիցներ, որոնք այդ երկրի քաղաքացիներ են, քաղաքից չհեռանալու ստորագրության դիմաց ազատ են արձակվել։ Դրա մասին հաղորդում է « Sputnik Ближнее Зарубежье»-ն։
Ստամբուլում հանրահավաքի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով ձերբակալված 34 քաղաքացուց 15-ը կկանգնեն դատարանի առաջ։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Չինաստան կատարած պաշտոնական այցից մեկ շաբաթ անց ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարեց ՇՀԿ-ին անդամակցելու ցանկության մասին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն` «Կիսելով Շանհայի համագործակցության կազմակերպության հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ տարածքային ամբողջականությունը, ուժի չկիրառումը և սահմանների անձեռնմխելիությունը՝ Հայաստանի Հանրապետությունը հայտնել է ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն»:
Թուրքիայում պետական ծառայողների աշխատավարձի բարձրացման հետ մեկտեղ բարձրացել է նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատման վճարը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ստամբուլում կայացած ատոմային էներգետիկայի գագաթնաժողովում, Ռուսաստանի պետական «Ռոսատոմ» կորպորացիան նախագահը տեղեկացել է, որ կորպորացիայի դուստր ընկերությունը՝ «Akkuyu Nuclear Inc», դիտարկում է իր բաժնեմասի վաճառքը։
«Հասկանալի է, որ սա անիրատեսական է, ոչ թե այն պատճառով, որ տերությունները չեն թողնում, այլ՝ ՀՀ իշխանությունները չեն անի։ Հայկական կողմը կարող է նաև օգտվել այս իրավիճակից և մեկընդմիշտ ջարդել Ռուսաստանում ադրբեջանական մաֆիայի ողնաշարը և հասնել նրան, որ գյուղատնտեսական ոլորտից նրանք դուրս մղվեն՝ ճանապարհ բացելով հայ արտադրողների համար։ Սա ստրատեգիական նշանակություն ունեցող ուղղություն է»։
ՄԱԿ-ում Կիպրոսի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մարիլա Միխայիլը Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին։ Պատճառը 2024 թվականի 2-րդ կիսամյակում Թուրքիայի ձեռնարկած գործողությունն են, այդ թվում՝ զորավարժությունները։ Միխայիլն իր բողոք-նամակում Թուրքիային մեղադրել է միջազգային իրավունքի խախտման մեջ:
Մեր աշխատակիցներին առաջադրվել են անհիմն մեղադրանքներ, նրանք ձերբակալվել են անհեթեթ պատրվակով։ Մենք բոլոր հասանելի միջոցներով կապահովենք մեր լրագրողների իրավական պաշտպանությունը, ասել է Կիսելևը։
Իրանն ապարդյուն կհամարի բանակցությունները Եվրոպայի երկրների հետ, եթե նրանք շարունակեն Թեհրանից պահանջել հրաժարվել խաղաղ միջուկային ծրագրի զարգացման իր անկապտելի իրավունքից: Այս մասին հայտարարել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:
Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ Ադրբեջանում կալանավորված ռուսներին հյուպատոսական մուտք է տրամադրվել:
Առավոտը ԵՄ-ն են գնում, կեսօրին՝ Շանհայի կազմակերպությանն են ուզում անդամակցել, երեկոյան՝ ԵԱՏՄ, իսկ գիշերն էլ «խաղեր են տալիս» թուրք-ադրբեջանական տանդեմի հետ։
Հնդկաստանի և Հունաստանի մամուլում լայն արձագանք է գտել Հնդկաստանի օդուժի հրամանատար Ափ Սինգհի՝ Աթենք կատարած այցը: Հունիսի 28-ին տեղի ունեցած այցի ժամանակ Սինգհը հանդիպել է Հունաստանի օդուժի հրամանատար գեներալ-լեյտենանտ Դիմոսթենիս Գրիգորիադիսի հետ:
Ֆահրեթթին Ալթունը հայտնել է, որ Էրդողանը հանդիպումներ է ունենալու մասնակից երկիրների ղեկավարների հետ։
Էմինե Էրդողանը մասնակցել է «Եղբայրության վրա հիմնված տնտեսություն. էթիկական բազմակողմանիություն» խորագրով միջոցառմանը։
Նիկոլը չի հասկանում, որ որքան ուժեղացնում է ընդդիմության դեմ բռնաճնշումները, որքան շատ է հարվածում տարբեր աղդեցիկ հայ մարդկանց, այնքան թուլացնում է Հայաստանի դիրքերը խաղաղության հարցում:
Վերջինս կիրականացնի նաև լիցենզիաների տրամադրումն ու վերահսկողությունը։Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
Թուրքիայի ազգայնական «İYİ» (Լավ) կուսակցության նախագահ, պատգամավոր Մուսավաթ Դերվիշօղլուն օրենքի նախագիծ է ներկայացրել երկրի խորհրդարան: Ըստ այդ նախագծի՝ առաջարկվում է Հայաատանի հետ սահմանին տեղակայված Ալիջան անցակետն անվանափոխել Թալեաթ փաշայի անունով:Նախագիծը ստորագրել է 28 պատգամավոր։
Հիշեցնենք, որ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, գագաթնաժողովին կմասնակցեն նաև Իրանի և Թուրքիայի նախագահները։
Մինչ բոլորս մտահոգված ենք եկեղեցու վրա սկսված ապազգային հարձակմամբ և բռնապետության հաստատման դեմ պայքարով՝ ակտիվ գործընթացներ են տեղի ունենում արտաքին ուղղությամբ, որոնք արագացել են ՀՀ դե-ֆակտո կառավարիչի Ստամբուլ այցից հետո։
Middle East Eye-ը տեղեկացել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտադիր են այս ամսվա վերջին հանդիպել Դուբայում, քանի որ երկու երկրները շարունակում են բանակցությունները խաղաղության համաձայնագրի շուրջ։
Միջազգային զեկույցների տվյալներով՝ Թուրքիան իրավունքի գերակայության ոլորտում 142 երկրների շարքում զբաղեցնում է 117-րդ հորիզոնականը։ Այդ ցուցանիշով Թուրքիան հայտնվել է նույն խմբում, ինչպիսիք են Անգոլան, Նիգերը և Գվատեմալան։
Նիկոլ Փաշինյանը՝ անցած յոթ տարիներին բազմաթիվ անգամ ամենալկտի կերպով ոտնահարելով Սահմանադրությունը՝ միևնույն ժամանակ կառչում է դրանից սեփական իշխանությունը պահպանելու նպատակով: Վերջին ամենաթարմ օրինակը Հայ Առաքելական եկեղեցու դեմ վարվող նողկալի արշավն է, որն ինքնին Սահմանադրության կոպտագույն խախտում է՝ եկեղեցին անջատ է պետությունից:
«Ես տպավորություն ունեմ, որ մենք մտնում ենք Ռուսաստանի հետ առճակատման վերջնական փուլ, ինչն ամենայն հավանականությամբ տեղի է ունենալու հետևյալ սցենարով.
Օրերս ավարտվեց ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն:
Էգեյան ծովի ափին գտնվող Չեշմե հանգստավայրում հզոր անտառային հրդեհ է բռնկվել, կրակը հասել է տներին, երեք գյուղերի բնակիչներ արդեն տարհանվել են։
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը վստահ է՝ Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականները քարոզել և քարոզում են միասնականություն, և սրբազաններին մեղսագրվող կեղծ մեղքերը միտված են նրան, որ կազմաքանդեն եկեղեցին, հարվածներ հասցնեն Հայ Առաքելական եկեղեցուն, ժողովրդին և հանրությանը այլ լույսի ներքո ներկայացնեն այն:
Ռուսաստանի Դաշնության խորհրդի Սահմանադրական կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասը, մեկնաբանելով Բաքվում Ռուսաստանի դեսպանատան զեկույցը հանրապետությունում ռուսների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերի մասին, նշել է, որ Ադրբեջանը ներկայումս անվտանգ երկիր չէ Ռուսաստանի քաղաքացիների համար։
Ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի սեփականություն հանդիսացող Հայաստանի Էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) աշխատակիցներին ԱԺ ամբիոնից սպառնացող Նիկոլ Փաշինյանն այսօր նրանց սպառնաց նաև ֆեյսբուքյան իր էջում. «ՀԷՑ այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած՝ զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն»։
Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին, որը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, բողոք է ներկայացվել՝ կապված 2024 թվականի դեկտեմբերի վերջին Ակտաուի մոտ կործանված «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետաքննության հետ։
Խորհրդարանն այսօր սկսել է քննարկել համապատասխան օրենսդրական փոփոխություններն արագացված կարգով։