ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ցավակցություն է հայտնել «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) կին փոխհրամանատար Ջիյան Էֆրինի (Սալվա Յուսուֆ) մահվան կապակցությամբ: Վերջինս սպանվել էր Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության կողմից իրականացված հատուկ գործողության հետևանքով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական պետական «TRT» ցանցի մեջ մտնող լրատվամիջոցներին հարցազրույց է տվել, որի ընթացքում անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին:
Հուլիսի 27-ին Գորիի թունելում երթևեկությունը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ժամանակավորապես կսահմանափակվի: Այս մասին գրում է aliq-ge կայքը։
Քննարկման առարկա են դարձել, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը վերաբերող հարցեր:
Այսօր համացանցում ակտիվորեն տարածվում են լուսանկարներ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Անկարայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հայ-թուրքական սահման կատարած կիրակնօրյա այցից:
Վրաստանում Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է, որ «Կապիկի ծաղիկը» այնքան տարածված չէ, որքան մյուս շնչառական վիրուսային հիվանդությունները, ուստի այդ առիթով խուճապի մատնվելու պատճառ չկա Վրաստանում։
Հուլիսի 25-ից Թբիլիսիից Բաթումի և հակառակ ուղղությամբ շարժվող գնացքների տոմսերի գինը բոլոր դասերի ուղևորների համար կբարձրանա։ Ամենաշատը կբարձրանան ամենաէժան տոմսերը, փոխանցում է aliq.ge-ն:
Իրանցի քաղաքական վերլուծաբան Կայհան Բարզեգարը մեզ հետ զրույցում ասաց, որ նորություն չէ, որ հայ-իրանական սահմանի անձեռնմխելիությունը և երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանումը Իրանի տարածաշրջանային քաղաքականության սկզբունքային հարցերն են:
«Այս իշխանությունների համար 1988 թվականից Արցախի համար պայքարողները թշնամի են ընկալվում»․ Լարիսա Ալավերդյան
Հուլիսի 25-ին ժամը 12։00-ի դրությամբ 1 ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը հասել է 17․85-ի։ Զարգացող երկրների շարքում Թուրքայի ազգային արժույթն այդպիսով դարձել է դոլարի նկատմամբ ամենաշատն արժեզրկված դրամական միավորը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Իրանը պայքարում է ոչ միայն Թուրքիայի դեմ, այլև ՀՀ իշխանությունների»․ Լարիսա Ալավերդյան
Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քըրանը նախորդ շաբաթվա վերջին խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովում հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի դաշնակցության մակարդակն էլ ավելի է խորանալու։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իրանական եւ ռուսական կողմերը կարող են ընդլայնել տնտեսական համագործակցությունն ազգային արժույթներով առեւտրի հիմքի վրա: Հուլիսի 25-ին կայացած ասուլիսում այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քանանի Չաֆին:
Թուրքիայի Կարս նահանգի Արփաչայ շրջանում՝ հայ-թուրքական սահմանին իրականացվող ականազերծման աշխատանքների ընթացքում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել 1 մարդ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Քուվեյթի Էմիրի որդի Ահմեդ Նավաֆ ալ Ահմեդ աս Սաբահը նշանակվել է երկրի վարչապետի պաշտոնում՝ պետության ղեկավարի հրամանագրին համապատասխան: Այս մասին հայտնել է Քուվեյթի Al-Jаrida հրատարակությունը:
Իրանի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Շահրիյար Հեյդարին կրկնել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի՝ հուլիսի 19-ին Թուրքիայի, ապա՝ Ռուսաստանի ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում հնչեցրած հայտարարությունները, որ Իրանը թույլ չի տա արգելափակել Իրանի սահմանը Հայաստանի հետ: Այս մասին հաղորդում են իրանական ԶԼՄ-ները:
Թեհրանը չի վերականգնի իր միջուկային օբյեկտներում տեսախցիկների աշխատանքը մինչեւ իրանական ատոմային դոսյեին վերաբերող պայմանագրի ստորագրումը: Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին:
Թուրքիայի արևմտյան Քյութահյա նահանգի Էմեթ շրջանում ուժգին պայքար է տարվում անտառային հրդեհների դեմ։ Հրդեհաշիջման աշխատանքներում վաղ առավոտից ներգրավված են 26 ուղղաթիռ, 9 ինքնաթիռ, 78 հրշեջ մեքենա, 8 բուլդոզեր և շուրջ 600 հոգանոց անձնակազմ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Քյուրեջի և Սամրիկ գյուղերի միջև ընկած անտառապատ գոտում նախօրեին բռնկված հրդեհը ողջ գիշեր չի հաջողվել մարել թե ցամաքային […]
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Հունաստանն, իբր, վերջին շրջանում միտումնավոր խախտել է Լոզանի խաղաղության պայմանագրի դրույթները։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին անդրադարձել է Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությանը Սիրիայում։
««Գորշ գայլեր» կազմակերպությունը բազմաթիվ տեռորիստական ակտեր է կազմակերպել, 1984 թվականին Փարիզում տեղի է ունենում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի պայթեցում, 1981 թվականին Հռոմի պապի դեմ մահափորձ են կատարում, Կիպրոսում շատ լուրջ դերակատարում ունեն։ Գանք Հայաստանին, 1992 թվականին՝ Արցախյան առաջին պատերազմում «գորշ գայլերը» պայքարել են մեր դեմ, նրանց նպատակն է թուրքական աշխարհի վերակերտումը։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն իր աշխատանքային թիմով հուլիսի 24-ին այցելել է Կարս:
Ռուսաստանն ավելի իմաստուն քաղաքականություն է վարում աշխարհում, քան Արեւմուտքը եւ ԱՄՆ-ն, Kayhan թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել է Իանի գերագույն եւ հոգեւոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելոյաթին: Նրա խոսքով՝ Մոսկվան եւ Պեկինն իրենց պահում են որպես Թեհրանի դաշնակիցներ, ոչ մեկ անգամ զբաղեցնելով իրանական կողմն արեւմտյան երկրների դիմակայության հարցում:
Թուրքական իշխանամերձ «Yeni Şafak» լրատվական կայքը «Ինչո՞ւ թուրքերը սփյուռք չունեն» վերնագրով հոդվածում համեմատել է ԱՄՆ-ում ու Եվրոպայում հայկական, հունական հրեական սփյուռքների և թուրքականի գործունեությունները:
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, ք.գ.թ., դոցենտ Աբրահամ Գասպարյանը խորքային և բացառիկ զրույց է ունեցել շեյխ Իմրան Հոսեյնի հետ, որը ժամանակակից քաղաքական իսլամի, թեոլոգիայի, քաղաքական փիլիսոփայության ամենահայտնի գիտնականներից է, ունի ծանրակշիռ ներկայություն ու հետևորդների մեծ բանակ իսլամադավան ժողովուրդների շրջանում: Այս մասին Գասպարյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում եւ հարցազրույցի տեսագրությունը հրապարակել:
Մինչ Նյու Յորք մեկնելը նոր դեսպանը հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։
Իրանը մտադիր է ընթացիկ տարվա աշնանը տիեզերք արձակել սեփական արտադրության արբանյակ։ Այդ մասին, IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Հասան Սալարիեն։
Համաշխարհային տնտեսական ֆորումը (WEF) հրապարակել է գենդերային հավասարության ամենամյա զեկույցը։
Իշխանության գալու առաջին իսկ օրերից Նիկոլ Փաշինյանը Հայաստանի արտաքին քաղաքականությունը հանձնել է այլոց, հիմնականում՝ Ռուսաստանին։ Այսօր այնքան ծանր վիճակում ենք, որ Հայաստանն արտաքին քաղաքական քայլեր չի կարող անել։
ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրսնի այցը Հայաստանի Հանրապետություն և, ամենայն հավանականությամբ, հարավկովկասյան երկրներ շարունակում է մնալ փորձագիտական հանրության վերջին շաբաթների ուսումնասիրությունների շրջանակում։