Այնուհետև գովերգել է ագրեսիայի իր վերջին ակտը, որը ձեռնարկել է Արցախի նկատմամբ 2020 թ. աշնանը և կոչ արել դադարեցնել քննադատություններն Ադրբեջանի հասցեին:
Պատասխանելով հարցին, թե ինչպիսինն է ԱՄՆ դերակատարումն այս գործընթացում՝ Փրայսը նշել է. «Մենք ակտիվ դերակատարում ունենք: Մենք մշտապես ասել ենք, որ պատրաստ ենք ներգրավվել ինչպես երկկողմ, այնպես էլ նույն կերպ մտածող գործընկերների հետ՝ այդ թվում և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ օգնելու երկրներին գտնել տևական, համապարփակ խաղաղություն»:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Այս մասին տեղեկացնում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը:
«Միրզոյանն ու Բայրամովը մի հարցում 100 տոկոսով համակարծիք են եղել․ Հայաստանում ընդդիմության բերանը պետք է փորձել փակել»․ Աշոտյան․ ՈՒՂԻՂ
Թեհրանում Իրանի և Թուրքիայի առաջնորդներ Իբրահիմ Ռաիսիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ ընթանում է Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկն է Իրան: Նրան Սադաբադ պալատում պաշտոնական արարողությամբ դիմավորել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 25-ին քառօրյա այց է կատարելու Լատինական Ամերիկա։ Նա լինելու է Մեքսիկայում, Վենեսուելայում և Արգենտինայում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուխթար Թիլեուբերդին հանդիպել է Ղազախստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը:
Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է հուլիսի 16-ին Թբիլիսիում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև հանդիպումը: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Տևական ժամանակ է՝ ՀՀ օրակարգում առաջնային թեմաներից է համարվում հայ-թուրքական հարաբերությունների հարցը։ Խոսվում է հայ-թուրքական սահմանի բացման մասին, որի շուրջ կարծես թե արդեն նախնական պայմանավորվածություն կա, և, ինչպես հայտնի է, այն առայժմ բացվելու է երրորդ երկրների քաղաքացիների համար։
Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Դերյա Յանըքը հուլիսի 19-ից 21-ը աշխատանքային այցով կգտնվի Ադրբեջան: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծում է, որ Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի, սակայն հավելում է, որ Լեռնային Ղարաբաղում զորակոչիկները կշարունակեն զորակոչվել պաշտպանության բանակում ծառայելու:
Միևնույն ժամանակ, Հաքը նշել է, որ ՄԱԿ-ը ողջունում է հացահատիկի արտահանման հարցով քննարկման հիմնական մասնակիցների միջև ցանկացած համակարգում։
«Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ, Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
«Բաքվի բռնապետը պատրվակ է փնտրում պատերազմ սկսելու համար: Եթե դա իրականություն է, իսկ ես կարծում եմ, որ իրականություն է, ապա ի՞նչ պետք է անի պետությունը կառավարող վերնախավը, եթե դա պետություն է՝ պատրաստվի պատերազմի, որովհետև եթե խոսքը գնում է պատրվակի մասին, այդ պատրվակը վաղ թե ուշ կգտնվի»,- այս մասին այսօր 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ խոսելով Ադրբեջանի նախագահի քաղաքականությունից:
Եվրամիությունը մտադիր է կրկնապատկել Ադրբեջանից գազի մատակարարումը: Այս մասին «Թվիթեր»-ի միկրոբլոգում գրառում է կատարել Ադրբեջանում այցով գտնվող Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ծրագրում է Իրանում կայանալիք հանդիպման ժամանակ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Ստամբուլում «հացահատիկի հարցով» Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպման արդյունքները։
Հուլիսի 16-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Տեղեկացնեմ, որ վաղը պաշտոնական նամակով դիմելու եմ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու, իրենց առողջական վիճակին ու պահման պայմաններին ծանոթանալու նպատակով այցելություն կազմակերպելու պահանջով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Ադրբեջանը և Եվրամիությունը հուլիսի 18-ին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Թուրքական քարոզչամեքենան շարունակում է ԱՄՆ-ին մեղադրել Սիրիայի քրդական ուժերին զինամթերք ուղարկելու մեջ:
Բաքվում գտնվող Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը թվիթերյան իր էջում գրել է. «ԵՄն դիմում է էներգետիկ հարցերով առավել հուսալի մատակարարների:
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա օգոստոսին՝ Մոսկվայում: Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, թե ցամաքային զորքերում ավարտվել է դիպուկահարների պատրաստման դասընթացը։ Մեքենայացված ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվել են վարման և կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով գտնվում է Բրյուսելում: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը խոսեց Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին, անդրադարձավ նաև այսօր՝ հուլիսի 18-ին, ԵՄ-ի և Ադրբեջանի միջև կնքվելիք էներգետիկ հուշագրի ազդեցությանը Արցախի և առհասարակ տարածաշրջանի վրա։
«ՀԱՅԱՑՔ» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ակնհայտորեն այս հանդիպումն արևմտյան նախաձեռնության մաս էր: Դա է վկայում թե՛ ընտրված վայրը՝ Թբիլիսի (հիշենք ԱՄՆ և ԵՄ հովանավորությամբ և Վրաստանի միջնորդությամբ գերիների վերադարձը), թե՛ ԱՄՆ և ԵՄ պաշտոնյաների այցերը տարածաշրջան հանդիպման օրերին:
Սաուդյան Արաբիան նավթի օրական արդյունահանումը ներկայիս 10 մլն բարելից կարող է հասցնել 13 միլիոնի, ինչից հետո ածխաջրածինների արդյունահանումն ավելացնելու երկրի հնարավորությունները կսպառվեն։ Այս մասին Պարսից ծոցի երկրների ու ԱՄՆ գագաթնաժողովի բացմանը հայտարարել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը:
«Global Firepower» միջազգային վերլուծական ընկերությունը կազմել է պետությունների վարկանիշային աղյուսակը՝ հաշվի առնելով ռազմաօդային ուժերի հզորության ցուցանիշը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հուլիսի 17-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: