Իրանի հարցով ԱՄՆ հատուկ հանձնակատար Աբրամ Փեյլին այցելել է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

Իրանի հարցով ԱՄՆ հատուկ հանձնակատար Աբրամ Փեյլին այցելել է տարածաշրջան՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։

«Երևանում բովանդակալից հանդիպումներ ունեցա Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանի, Ազգային անվտանգության խորհրդի, Կենտրոնական բանկի և Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ Իրանի, սահմանների անվտանգության, պատժամիջոցների կիրառման և Հայաստանի տնտեսական և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի հարցերով»,- X-ի իր էջում գրել է Աբրամ Փեյլի:

Բաքվում Իրանի հարցով ԱՄՆ հատուկ հանձնակատարը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի, փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի, Իրանում Ադրբեջանի դեսպանի, և բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ ու քննարկումներ անցկացրել Իրանի, պատժամիջոցների կիրառման և տարածաշրջանի մասին։

Աբրամ Փեյլին X-ի իր էջում նշել է, որ Թբիլիսիում էլ արդյունավետ հանդիպումներ է ունեցել արտաքին գործերի փոխնախարարի, Վրաստանի Ազգային բանկի և մասնավոր հատվածի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930