Պետքարտուղարի կարծիքով՝ հզոր ապագա կա տարածաշրջանի հետ, որն ավելի ու ավելի է ինտեգրվում, և որն օգուտ կբերի մարդկանց ու երկրներին:
ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի Հանրապետության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 5-ին, Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպմանն ընդառաջ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հարավային Կովկասի համար։
ԵՄ դեսպանը չէր ծաղրում, թե Հայաստանին տրամադրելու են ոչ մահաբեր զենքեր, քանզի Արևմուտքին Հայաստանը պետք է զուտ ադրբեջանական շահերը սպասարկելու նպատակով։
Ցանկանում ենք տեսնել ուժեղ, անկախ ՀՀ՝ խաղաղ իր հարևանների հետ․ Բլինքեն
Հավատարիմ ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին. Փաշինյանը՝ Բրյուսելում
Բրյուսելում մեկնարկել է ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ԵՄ արտաքին հանձնակատար Ժոզեպ Բորելի ուՆիկոլ Փաշինյանի ասուլիսը։
Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց են ունեցել։
Այսօր, երբ Երևանը հանդես է գալիս տոտալ զիջողական-պարտվողական դիրքերից ու, մասնավորապես, անկաշկանդ կերպով դրսևորում է սեփական անվտանգային հաղորդակցությունները թշնամու վերահսկողությանը փաստացի փոխանցելու պատրաստակամությունը, պետք չէ բացառել, որ Բաքուն, գործի դնելով իր ազդեցության լծակները Վրաստանում, ինչ-որ պահի դառնա Հյուսիսային գազամուղի վրացական հատվածի սեփականատերը:
Թուրքական «Resmi Gazete» պաշտոնաթերթում հրապարակվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումները նոր դեսպանների նշանակման վերաբերյալ։
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն անդրադառնալով Լեմկինի ինստիտուտի նախազգուշական հայտարարությանն ու վերահաս սպառնալիքը կանխելու համար՝ Հայաստանի ու միջազգային հանրության անելիքներին, ասաց՝ Լեմկինի ինստիտուտը լուրջ կենտրոն է, որը զբաղվում է ցեղասպանությունների ուսումնասիրությամբ, և նրանց տարածած հայտարարությանը պետք է շատ ուշադիր մոտենալ։
Հայաստանը Իրանի հետ հարաբերությունները չի փոխկապակցում այլ երկրների հետ հարաբերություններին։
Հիմա իրականությունն այլ է. կա անձ, որն իր արկածախնդրությամբ Հայաստանն արդեն վերածել է օբյեկտի` միակողմանի ընդունելով հարվածներ, որոնք տասնամյակներով Հայաստանին հետ են շպրտել դեպի ճահիճ, հուսահատություն, անորոշություն»:
Փարիզում գտնվելու ընթացքում պետքարտուղար Բլինքենն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է հարավկովկասյան զարգացումները։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Շարունակվող բռնությունը կարող է խաթարել տեւական ու արժանապատիվ խաղաղության ուղղությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ունեցած առաջընթացը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը ապրիլի 1-ին գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին՝ խնդրելով պատասխանել մի քանի հարցերի՝ Տավուշի գյուղերի հանձման վերաբերյալ արված […]
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը զանգահարել է Իլհամ Ալիեւին, ապրիլի 5-ի եռակողմ հայտնի հանդիպման շեմին:
Հայրենիքը հակադրության մեջ է դրվում ոչ միայն պետության, այլև ամենայնի հետ, ինչը մարդկանց համար հասցեական է, ու նրանց առաջարկվում է ընտրություն կատարել մոտավորապես նման երկընտրանքներում՝ «Հայրենի՞ք, թե/կամ բնակարան», «Հայրենի՞ք, թե/կամ ավտոմեքենա», «Հայրենի՞ք, թե/կամ երջանկություն»։ Քարոզչության թաքնված ուղերձն այն է, որ բոլոր այս երկընտրանքներում պետք է ընտրել այն, ինչը միայն անհատապես է իրենց պատկանում։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն է:
«Չկա նման բան։ Աշխատում եմ շատ սերտ միջազգային տարբեր բարձրաստիճան գործընկերների հետ։ Ես նրանցից որևէ մեկից չեմ լսել նախադասություն, թե Տավուշի այդ տարածքները մերը չեն և պետք է հանձնվեն, հետևապես, կարծում եմ, որ այս հարցում ևս գործ ունենք Փաշինյան-Ալիևի պայմանավորվածության հետ»,- նկատեց Թովմասյանը՝ ընդգծելով՝ Փաշինյանը միակողմանորեն գնում է ոչ թե սահմանազատման և սահմանագծման, այլ ուղիղ հող հանձնելու։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Բրյուսելում կայանալիք Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումից Հայաստանի իշխանությունները մեծ սպասելիքներ են ձևավորել։ Հիմա էլ դրանով են ուզում շեղել հասարակության ուշադրությունը եղած խնդիրներից։ Տիեզերական իրադարձություն են սարքել, կեղծ սպասելիքներ են փորձում առաջացնել, կարծես դրանից հետո հայտնվելու ենք հեքիաթների աշխարհում, այլևս չեն լինելու այն լրջագույն խնդիրները, որոնց մեջ ներքաշել են երկիրը։
Թուրքիան դատապարտում է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպումը․ այն հարված կհասցնի չեզոքության մոտեցմանը, որը պետք է հիմք ընդունվի տարածաշրջանում բարդ խնդիրների լուծման համար։
Այսօրվա կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել է կենցաղային հարցերում ինչ-որ ստանդարտների մասին: Օրինակ, ըստ նրա, ստանդարտը պետք է հստակ լինի՝ ո՞րն է այն գիծը, որից հետո կառավարությունը պետք է միջամտի և երեխայի լավագույն շահից ելնելով՝ նրան պաշտպանի այն ընտանիքից, որում նա գտնվում է:
Վրաստանի կառավարությունը մերժել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Լիտվա աշխատանքային այց կատարելու հարցում: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Վրաստանի կառավարության կայքին։
Վաղը Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-դեր Լայեն հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Իլհամ Ալիևին։ Հեռախոսազրույցի վերաբերյալ, բնականաբար, հաղորդագրություններ են տարածել թե ադրբեջանական, թե ամերիկյան կողմերը։
Պաշտոնական Բաքուն եվրոպական երկրներին՝ մասնավորապես Ֆրանսիային կոչ է արել հետևել Հարավային Կովկասում գործընթացների գնահատման, հայ-ադրբեջանական խաղաղ բանակցությունների հարցում Իտալիայի որդեգրած քաղաքականությանը։
Ապրիլի 3-ի ուշ երեկոյան տեղի ունեցած հարձակումների հետևանքով անվտանգության ուժերի 11 անդամ է զոհվել
Հարցին՝ արդյոք Տավուշի մարզին սահմանակից ոչ անկլավային տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու ժամկետներ կան սահմանված, փոխնախարարը պատասխանեց, որ սահմանված ժամկետներ չկան»
«Լուծումը հետևյալն է՝ կարծում եմ՝ ստեղծվել էր բանակցային մի խումբ, այդ խմբի ստեղծումը հետևեց նոյեմբերի 9-ի փաստաթղթին։ Բացի դրանից, մեր երկրի վաստակաշատ նախկին պաշտոնյաներից մեկը շատ հանգամանորեն ներկայացրեց, թե ինչպիսին է ԵԱՀԿ-ի դիրքորոշումը սահմանազատման ու սահմանագծման հարցում։ Ուղղակի պետք էր այդպես շարժվել՝ կապիտուլյացիայից հետո ակնհայտ է, որ առանց միջնորդների բանակցությունները մեզ տանում են շատ վատ տեղ ու ակնհայտ ձախողումների»։
«Պետք է խնդրել, որպեսզի օգնեն վերականգնել արցախահայության իրավունքները։ Իսկ Միացյալ Նահանգները և ԵՄ-ն ՀՀ կառավարչից պետք է պահանջեն, որպեսզի Հայաստանում հաստատվի իրական ժողովրդավարություն, Հայաստանում քաղբանտարկյալներ չլինեն, իրական պայքար լինի կոռուպցիայի դեմ, այլ ոչ թե ընտրողական և ոչ իրավաչափ միջոցներով հաշվեհարդար տեսնելը»,- նշեց Սերժ Սարգսյանը։