 
                        «2016-ին հաղթեցինք, քանի որ երկիրը տեր ուներ՝ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյան, իսկ 2020թ-ին լայվով վարչապետը փուռը տվեց մեր ազգի հաղթանակները»
 
                                    Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2016-ի ապրիլին Ալիեւի պլանը տապալվեց։
Մեր բանակը արժանի դաս տվեց թշնամուն, իսկ Ալիեւը պատերազմից հետո ասեց, որ «փակ դռների հետեւում Ադրբեջանին ճնշում են ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։
2016-ի ապրիլին հայը հաղթեց եւ մարտի դաշտում, եւ բանակցային սեղանին (Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հայտարարությունները վկա):
Հաղթեցինք նաեւ, քանի որ երկիրը տեր ուներ՝ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյան։
Իսկ 2020-ին էլ խայտառակ պարտվեցինք, քանի որ թե բանակը,թե երկիրը անտեր էին… լայվով վարչապետը փուռը տվեց մեր ազգի հաղթանակները։
Հ.Գ. Միեւնույն ժողովուրդը, նայած ով է նրան առաջնորդում, կարող է եւ հրաշագործություններ անել, եւ խայտառակորեն ծնկի գալ թշնամու առջեւ։ Գարեգին Նժդեհ»
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        