Երևանը Ղարաբաղի հարցով որոշումները կայացրել է ՆԱՏՕ-ի ազդեցության տակ. Զախարովա

ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ Մոսկվան բազմիցս օգտագործել է բոլոր հնարավորությունները, որ թույլ չտա, որ այդ տարածաշրջանում լայնաֆորմատ պատերազմ բռնկվի:

Հայաստանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումները կայացրել է հենց ՆԱՏՕ-ի ազդեցության տակ, իսկ հայտարարությունները, թե իբր Մոսկվան ու ՀԱՊԿ-ը չեն օգնել Հայաստանին տարածաշրջանում իրավիճակի սրման ժամանակ, սուտ են.

«Զվեզդա» հեռուստաալիքի «Между тем» հաղորդման եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Դա ճիշտ չէ, դա սուտ է: Այդ որոշումը պաշտոնական Երևանը կայացրել է Արևմուտքի հետ խորհրդակցելուց հետո։ Ես ստի մեջ մեղադրում եմ բոլոր նրանց, ովքեր դավանում և տարածում են Ղարաբաղի վերաբերյալ Երևանի կայացրած որոշումների համար Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մեղավորության գաղափարը», – ասել է Զախարովան։

Արևմտյան երկրները, նրա խոսքով, առաջ էին տանում Լեռնային Ղարաբաղից Հայաստանի պաշտոնական հրաժարման թեման։ Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքները ոչ մի կերպ չեն վերագրվել կամ երաշխավորվել այն փաստաթղթերում, որոնք ստորագրվել են ՆԱՏՕ-ի թելադրանքով։

Զախարովան նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սրացումը կախված է միայն նրանից, թե պաշտոնական Երևանը որքանով թույլ կտա ԵՄ-ին, ԱՄՆ-ին և Բրիտանիային ապակառուցողական ազդեցություն ունենալ տարածաշրջանում և երկրում տիրող իրավիճակի վրա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930