Մովսես Հակոբյանը նշեց, որ բանակցություններով չի ստացվում հարցը կարգավորել, այդ պատճառով էլ հակառակորդը դիմում է սադրանքի։
Մոսկվան պատրաստ է անցկացնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի նիստը: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հավելել է, որ նիստի անցկացման ժամկետները, սակայն, պետք է որոշեն Երևանն ու Բաքուն, գրում է ՏԱՍՍ֊ը։
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի մեկնաբանությամբ՝ այս շրջանում Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին թուրք-ադրբեջանական տանդեմի սադրանքներն ունեն մեկ գերնպատակ՝ ունենալ ցամաքային սահման։
Թուրքիայի ներկայիս Սիվաս (պատմ. Սեբաստիա) նահանգում գտնվող նախկինում հայաբնակ (նաև հույներ) Աղըլ գյուղը հիմա ամբողջովին լքված ու ավերակված վիճակում է:
ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) հայտարարություն է տարածել 300 միլիոն դոլար արժողությամբ կրիպտո խարդախության սխեմայի վերաբերյալ:
Նախարարը վստահություն է հայտնել, որ տրանսպորտային հաղորդակցությունների բացումը օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին։
Ֆիզուլիի (Վարանդա) շրջանում հերթապահություն իրականացնելիս 2022 թվականի օգոստոսի 2-ին հակահետևակային ականի պայթյունից տուժել են ականազերծող ընկերության 3 ադրբեջանցի աշխատակիցներ։
Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:
Օգոստոսի 2-ին Տաշքենդում տեղի է ունեցել Թուրքիա-Ուզբեկստան-Ադրբեջան արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների ժողով, որի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Միջին միջանցքի, հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական բանակցությունների թեմաներին:
Ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան Էրզրում (պատմական Կարին) նահանգի Թեքմանի շրջանում գրանցվել է 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին պլանավորում է սեպտեմբերին մեկնել Նյու Յորք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային (ԳԱ) մասնակցելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադարի Ջահրոմին:
Ֆրանսիայում մի խումբ խորհրդականներ դեմ են արտահայտվել Թուրքիայի հնարավոր ռազմական գործողություններին Սիրիայի քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական ուժեր։
Սովորաբար ասում են քաղաքականության մեջ կանխատեսումներ անելն անշնորհակալ զբաղմունք է: Դա ճշմարտություն է: Սակայն չկա մի պետություն, որի կառավարման համակարգը չի փորձում կանխատեսել առընչվող հարցերի զարգացման սցենարները: Առավել ճշգրիտ կանխատեսումներն ու վերլուծությունները, որպես կանոն դառնում են տվյալ պետության քաղաքականության հիմնական ուղենիշը:
Ադրբեջանական վերջին ագրեսիայի հիմքում Հայաստանի իշխանությանը իջեցված 2 պահանջ է, որի չկատարման դեպքում Ադրբեջանը սպառնում է ուժի կիրառմամբ։
ԱՄՆ-ը դաշնակիցների հետ համատեղ պատրաստել է Գործողությունների համատեղ համապարփակ պլանին (ԳՀՀՊ) լիակատար վերադարձի պլան, որպեսզի Իրանին թույլ չտրվի ստանալ միջուկային զենք: Այս մասին աված է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ, որն օգոստոսի 1-ին հրապարակվել է Սպիտակ տան կայքում:
Թուրքիան Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը փոխանցել է թուրքական արտադրության ևս 13 միավոր ականազերծող մեքենա (MEMATT): Այս մասին Twitter-ի պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել Թուրքիայի ՊՆ-ն:
Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ օրեր առաջ Ստամբուլում ստորագրված «հացահատիկի միջանցքի» վերաբերյալ համաձայնության շրջանակներում հացահատիկով բեռնված 1-ին նավը կշարժվի Օդեսայի նավահանգստից:
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն ադրբեջանական CBC TV–ի հետ զրույցում ասել է, որ կոմունիկացիաների թեմայի շուրջ ՀՀ իշխանությունները շարունակում են «խաղը»:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առավոտյան դիտարկում/մտահոգություններ էի ներկայացրել Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ, որի հիմքում սցենարային զարգացման 2 հիմնական ուղղություն էի մատնանշել՝ տարածքների պայմանավորված հանձնո՞ւմ, թե՞ ադրբեջանական շանտաժ։
Հանրապետական սենատոր Ադամ Կինզինգերը պահանջում է HIMARS բազմաֆունկցիոնալ մոդուլային հրթիռային համակարգ փոխանցել Վրաստանին։ Այս մասին, ըստ aliq.ge-ի՝ Կինզինգերը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Օգոստոսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ:
Օրերս ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսեց հայ-ադրբեջանական հարաբերությունները ԼՂ հակամարտության հարցից տարանջատելու հարցից: «Արմենպրեսին»-ին տված հարցազրույցում Գրիգորյանն ասել էր, որ պետք է ակտիվորեն քննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից տարանջատելու տարբերակը: Արդյո՞ք սա նշանակում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքում առանց ղարաբաղյան խնդրի վերջնական լուծման, Արմեն Գրիգորյանն ասել է՝ նման գաղափար կա։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Սերբիայի արտգործնախարար Նիկոլա Սելակովիչի և Կոսովոյի արտաքին գործերի նախարար Դոնիկա Գերվալլա Շվարցի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ TANAP գազատարը կարող է դառնալ ռուսական գազի այլընտրանք Եվրոպայի համար։ Այս մասին հայտնում է թուրքական A haber-ը։
Միջուկային գործարքի շուրջ բանակցային գործընթացի մասնակիցները կարող են շուտով համաձայնության գալ բանակցությունների նոր փուլի անցկացման վերաբերյալ: Օգոստոսի 1-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քանանի Չաֆին:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը լրագրողների հետ զրույցում առիթը բաց չի թողել և կրկին ՌԴ-ին և ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայում Թուրքիայի կողմից ահաբեկչական հռչակված զինյալ խմբավորումների դեմ պայքարում իրենց խոստումը չպահելու մեջ։ Այս մասին հայտնում է թուրքական NTV-ն։
Թուրքիան և ԱՄՆ-ը F-16 ամերիկյան կործանիչների հարցով բանակցություններ են նշանակել։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլիսի Աքարին։
Իրանցի դիվանագետ, Իտալիայում և Աֆղանստանում Իրանի նախկին դեսպան Աբոլֆազլ Զոհրեվանդը իր վերջին 40 րոպեանոց հարցազրույցում, որի ձայնագրությունը տրամադրվել է նաև մեզ, անդրադառնալով Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարած միտքը, որ Իրանը դեմ կլինի Իրան-Հայաստան սահմանագծի փոփոխությանը, ուշագրավ և սկանդալային հայտարարություններ է կատարել, որոնք կփորձենք ներկայացնել ստորև:
Իրանում հայտարարել, որ երկիրը չի պաշտպանում Ուկրաինայի հակամարտության կողմերից ոչ մեկին եւ չի մասնակցի այն նախաձեռնություններին, որոնք սրում են ռազմական գործողությունները: Օգոստոսի 1-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քանանի Չաֆին: