Միացյալ Նահանգներն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով ու կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պետդեպի պաշտոնական կայքում։
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիերը, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական կողմի վերջին սադրիչ գործողությունները, հորդորել է Միացյալ Նահանգներին անհապաղ դադարեցնել ցանկացած տեսակի աջակցության տրամադրումն Ադրբեջանին։ Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։
Երեք կմ-անոց ճանապարհահատված է եւ մինչեւ Կոռնիձորի ճանապարհի կառուցումը այդտեղով է լինելու կապը Հայաստանի հետ
Ռուսներին ազգային սահմանների պաշտպանություն, կամ Արցախում «խաղաղապահ» մանդատ տալը տանում է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի կործանման։ Սրանից ավել էլ ինչ պետք է լինի, որ Հայաստանի ղեկավարությունը թափ տա իրեն
Ռուսական զորակազմի հրամանատարության միջնորդությամբ շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի կայունացման ուղղությամբ:
Կետային հարվածներ են հասցվել Տայվանի նեղուցի արեւելյան մասում, սպասվող արդյունքները ձեռք են բերվել
Սա, ի դեպ, հաջորդիվ կառավարությունների համար է, ներկաները վախից կուչուրած ապրում են, մեզ էլ նույնը քարոզում:
Թե ինչ հետևանքների կբերի այս վտանգավոր գաղափարի գոյություն հենց միայն անվտանգային տեսանկյունից, արդեն պարզ է
Այն վաղ, թե ուշ պատասխանատվության առջև է կանգնեցնելու Ադրբեջանի ղեկավարությանը:
«Սա Ալիևի կողմից Արցախի բնակչությանը Լաչինի միջանցքը փակելու նման անհեթեթ պահանջներով սպառնալու վերջին օրինակն է:
Թուրքիայի «Երկիր» կուսակցության ղեկավար Մուհարրեմ Ինջեն, ով նախկինում եղել է Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) անդամ, քննադատել է իր նախկին կուսակցության ներկայիս նախագահ Քեմալ Քըլըջդարօղլուին:
Իսկ այսօր, ադրբեջանական հերթական դիվերսիայի արդյունքում զոհվեցին պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գաբրիելյանն ու Արթուր Խաչատրյանը։
«Հայ բնակչությունը վտանգի մեջ է։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը պատժել բոլոր պայմանավորվածությունները խախտած Ադրբեջանին։ Էմանուել Մակրոն, ի՞նչ է անում Ֆրանսիան»,- մասնավորապես գրել է սփյուռքահայ գործիչը։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամի իր ալիքում գրում է․ «Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդրսահմանային գործողություններ իրականացնող «Ղոդս» ստորաբաժանման հետ ասոցացվող տելեգրամյան ալիքը տեսանյութ է տարածել այն մասին, թե ինչպես է իրանական զիտեխնիկան շարժվում դեպի արհեստածին Ադրբեջանի հետ սահման։
Եթե Կրեմլում կարծում են, որ կարող են Ղարաբաղը տան Ադրբեջանին, իրենք էլ գան նստեն Սյունիքում կոմունիկացիաներ վերահսկելու համար, ապա խորապես սխալվում են։ Այդ դեպքում իրենք Հայաստանում չեն լինելու։ Սա պետք է իրենց հստակ ասվի։
«Չի կարող լինել օրենքից ու օրինականությունից դուրս քայլ, բայց այն, որ մենք դաժան ենք լինելու մեր հետապնդումներով՝ օրենքն ենք հետապնդելու, մենք գիտենք, որ դավաճանական և մատնիչ ձևով այդ սև ցուցակը կազմվել է, ուստի պայքարելու ենք»,- ասաց նա, թվարկելով այն քայլերը, որոնք պատրաստվում են ձեռնարկել:
«Առաջնայինն այն է, որ հայկական բանակը պետք է ամրապնդվի ու ավելացնի իր կարողությունները Արցախի ու Հայաստանի ժողովորդի պաշտպանությունն իրականացնելու համար, հատկապես այն պարագայում, երբ Ադրբեջանը խախտում է բոլոր պայմանավորվածությունները, իսկ մերոնք կուրորեն գնում են դրանց կատարման։ Ադրբեջանը չի պահպանում բոլոր հայտարարությունների, ստորագրված փաստաթղթերի պայմանները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների վերադարձի, սադրանքների չգնալու, չկրակելու վերաբերյալ, հետևաբար՝ ի՞նչ ուժերի դուրսբերման մասին պետք է խոսք լինի»։
Եվրոպական միությունը կոչ է արել ադրբեջանական և հայկական կողմերին անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի շուրջ և շփման գծի այլ հատվածներում բռնկված ռազմական գործողությունները, լիցքաթափել լարվածությունը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Այդ մասին հայտարարել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության մամուլի խոսնակը:
Գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ տեսանյութ է տեղադրել, ըստ որի` Իրանը դեպի Հայաստանի սահման զինտեխնիկա է տեղափոխում
Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում։ Այս հայտարարությունը տարածել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հետազոտության համաձայն՝ այս տարվա մարտին, ապրիլին, մայիսին և հունիսին Վրաստանում գրանցվել է մոտ 6 400 ռուսական ընկերություն, ինչը 7 անգամ ավելի է 2021 թվականի տարեկան ցուցանիշից։
Կարող ենք արձանագրել, որ այս փուլում որոշակի փոփոխություններ կան իրավիճակի լիցքաթափման հարցում՝ կապված և՛ ռազմական իրադրության, և՛ Բերձորի միջանցքի հետ:
Այսօր կեսօրից հետո Արցախի Պաշտպանության բանակը տարածեց հաղորդագրություն, որ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպտորեն խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով հայկական կողմում կան վիրավորներ և զոհ։
Չնայած հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու ուղղությամբ իրականացվող քայլերին՝ Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ահաբեկելու, Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելու և Լեռնային Ղարաբաղի սողացող օկուպացման ծրագրավորված քաղաքականությունը:
Անկախ դեպքերի աշխարհագրությունից ու ներգրավված կողմերի ռազմաքաղաքական նկրտումներից, խաղաղ բնակչության կյանքի և մյուս իրավունքների նկատմամբ այս ոտնձգությունը պետք է ստանա իր ճշմարիտ գնահատականը։
Մերձավորարեւելյան քաղաքական գործընթացների փորձագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը տելեգրամյան իր ալիքում ներկայացրել է այս պահի դրությամբ առկա փաստերը։
Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը մտահոգիչ է համարում հայ-ադրբեջանական լարվածության մասին հաղորդումները:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, պատգամավոր Տիգրան Աբրահամյանն է:
Ղարաբաղաադրբեջանական շփման գծում պատերազմից հետո լարվածության ամենավտանգավոր փուլի ֆոնին Արցախի անվտանգության համար պատասխանատու Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաները շփումներ են ունենում հայկական ու ադրբեջանական կողմերի հետ:
Այս լկտիությունների համար պարարտ հող են ստեղծում ադրբեջանական հանցանքների փաստերը հետևողականորեն թաքցնող, նրանց անօրինական ներկայությունը սեփական քաղաքական շահերի համար արդարացնող բարձրաստիճան պաշտոնյաները, ցավոք, Հայաստանի Հանրապետությունից: