Էրդողանի կուսակցության ներսում խնդիրներ կան

Թուրքիայում իշխանամերձ «Yeni Şafak» թերթի վերլուծաբան Իսմայիլ Քըլըչարսլանը տեսակետ է հայտնելԹուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներքին խնդիրների վերաբերյալ:

Նա նշել է, որ կուսակցության գլխամասում իշխականականների կողմից «կերակրվող» շրջանակներ կան, որոնք փորձագետների և իրենց նման այլ անձանց հետ միասին փորձում են կուսակցությունը «փրկել իսլամիստներից»:

«Yeni Şafak»-ի վերլուծաբան նման գործունեություն իրականացնողներին անվանել է ավազակախումբ:

«Այս խումբը ցանկացել է «փրկել» կուսակությունն իսլամիստներից և հաջողել դրանում: Վերջին ՏԻՄ ընտրություններում ի հայտ եկած իրավիճակն ամեն ինչ բացատրում է»,-հավելել է նա:

Քըլըչարսլանն ընդգծել է նաև, որ այս պահին ԱԶԿ-ի ներսում տեղի ունեցող փոփոխություններին ուշադիր հետևելուց զատ ոչինչ չի մնացել անելու:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930