Ինչ-որ մի պահ գուցե ընդհանրապես հրաժարվենք որևիցե բան ստորագրելուց. Ալեն Սիմոնյան
ՀՀ սահմանից որևիցե մաս քննարկման ենթակա չէ: Այդ մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանական հայտարարությունների ժամին։
«ՀՀ սահմանից որևիցե մաս քննարկման ենթակա չէ, չի քննարկվում, բանակցությունները վարվում են, աշխատանքային խմբերը հանդիպում են, դա որևիցե բան չի նշանակում. կարող է` ինչ-որ մի պահ մենք ընդհանրապես հրաժարվենք որևիցե բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության»,- հայտարարեց նա։
Հիշեցնենք` մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը հայտարարեց, որ Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակում պետք է լուծվեն «4 էքսկլավ գյուղերի ազատագրման հարցերը»:
Իսկ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին մեկնել էր Տավուշի մարզ, հանդիպել էր Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ և հայտարարել էր` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ, և այն կարող է մեկնարկել հենց Տավուշից։