Իսկ լուսանկարին ուշադիր նայելու դեպքում նաև կտեսնեք, որ սեղանին ըստ պատշաճի դրված է Ադրբեջանի դրոշը, իսկ Հայաստանի դրոշը գլխիվայր շրջված է:
«Պաշտոնապես ասում եմ, որ այսօր Ադրբեջանը կարող է մի քանի կետերով հատել ՀՀ սահմանը և երթևեկություն իրականացնել Նախիջևան։ Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է, մենք պատրաստ ենք, թող գան-գնան Նախիջևան, մենք երաշխավորում ենք այդ երթևեկության անվտանգությունը։ Բայց միայն Ղազախով չէ, Ղազախ-Նախիջևան հատվածով չէ, Ղազախ-Բերդ, Վարդենիսի հատվածում մենք կարող ենք դա ապահովել, նաև Սիսիանի, Երասխի, Գորիսի հատվածներում, որտեղ մենք մաքսային ծառայության հսկողություն ունենք, և այս ընթացքում Ադրբեջանը որևէ անգամ չի օգտվել դրանից»:
Պետական մեքենան ողջ ներուժը նախ դրեց՝ ցույց տալու համար, որ պայմանավորվածություն կա իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ, իսկ Արցախում տեղի ունեցածի միակ պատասխանատուն ՌԴ-ն էր, որի խաղաղապահ զորախումբն իր գործառույթը չի իրականացրել։
Այս մասին ասել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովը՝ Լեռնային Ղարաբաղի հասարակական և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Euronews հեռուստակայանի փոխանցմամբ, Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը խնդիրն ակտիվորեն քննարկում է Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ:
CBC TV Azerbaijan-ի հետ զրույցում ադրբեջանցի գեներալ Էլբրուս Օրուջևը խոսելով երկրի պաշտպանական բյուջեի ավելացման մասին, նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո հասկացել են՝ պետք է գնել ժամանակակից սպառազինություն:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ օգոստոսի 4-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, բարձրացրել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը:
«Այն, որ Արցախի ժողովուրդը մշտական հոգեբանական ու ֆիզիկական վախի մթնոլորտում է ապրում, սա արդեն իսկ մարդու իրավունքների կոպտագույն խախտում է, և սրա առաջին պատասխանատուն Ադրբեջանն է՝ իր ագրեսիվ վարքագծով»,- շեշտեց Գեղամ Ստեփանյանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կայացել է Բարձրագույն զինվորական խորհրդի նիստը (YAŞ), որը տևել է 1 ժամ:
Թող ռուս խաղաղապահներին չմեղադրեն, եթե իրենք այդ հողերը կամավոր հանձնում են, ռուս խաղաղապահն ինչո՞ւ պետք է պահի։ Կամավոր հանձնում չէ՞, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Արցախում այլևս հայկական ուժեր չկան, մատնում է արցախահայությանը թշնամուն։ Հետևաբար՝ այս պարագայում ինչո՞ւ պետք է ռուսը պաշտպանի կամ զոհվի Արցախի համար։
Չի կարելի բացառել, որ նախագահները կարծիքներ կփոխանակեն իրադրության սրման առնչությամբ։
Ընդգծվել է խիստ անհրաժեշտությունը՝ կյանքի կոչելու եռակողմ համաձայնության բոլոր դրույթները
Կրեմլը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմամբ, հետևում է դրա զարգացմանը և կողմերին զսպվածության կոչ է անում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք խորապես ցավում ենք մարդկային կորուստների համար: Կողմերին կոչ ենք անում թուլացնել առկա լարվածությունն ու բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալ։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը»,-ասվում է գրառման մեջ;
Կան եռակողմ փաստաթղթեր, որոնք համարվում են գլխավոր ելման կետը:
Ադրբեջանն իր առջև դրած խնդիրները հերթական անգամ լուծեց։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը հրապարակավ զեկուցեց Ալիևին, որ «Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցումը կավարտվի մինչև գարուն» իսկ Նիկոլն էլ, թերևս կրկին Ալիևի անունից, հանձնարարեց ՀՀ ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարներին ապահովել ադրբեջանցիների՝ ՀՀ տարածքով ելումուտը դեպի Նախիջևան՝ որտեղով ուզեն։ Վստահ եմ՝ այս սցենարը սկզբից մինև վերջ համաձայնեցված էր կողմերի միջև։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Այս և արձանագրված այլ համակարգային խնդիրների վերաբերյալ մանրամասն դիտարկումները, դրանց լուծման վերաբերյալ Պաշտպանի առաջարկները և դիրքորոշումները ներկայացվել են ՀՀ կառավարությանն ու ոլորտային իրավասու մարմիններին
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 5-ին Սոչիում իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայանալիք բանակցություններում կքննարկի այդ թվում համատեղ ռազմավարական նախագծերն էներգետկայի բնագավառում:
Նախարար Միրզոյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրել վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սադրիչ և ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակին: Նա նշել է, որ ադրբեջանական զինված ուժերը, հերթական անգամ խախտելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ագրեսիա են ձեռնարկել ռուսական խաղաղապահ զորքերի պատասխանատվության գոտում, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի տասնինը զինծառայող վիրավորվել է, երկուսը՝ զոհվել:
Պիտի ընդգծեմ, որ Ադրբեջանն այս օրերին շահարկում է, թե Հայաստանի Հանրապետությունը փորձում է խուսափել այս հարցերի քննարկումներից: Սա աբսուրդ հայտարարություն է այն պայմաններում, երբ ես վերը նշված ծրագրի մասին հայտարարել եմ հրապարակային՝ դեռեւս ս.թ. հունիսի 27-ին իմ ունեցած առցանց ասուլիսի ընթացքում: Եւ ավելին՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման գնաց այն օրերին, երբ Կոռնիձոր-Տեղ-Մ12 ավտոճանապարհի բուն շինարարությունը մեկնարկեց, իսկ դրանից առաջ հրապարակային մրցութային ընթացակարգ էր տեղի ունենում շինարարական կազմակերպության ընտրության նպատակով:
Մի ժամանակ Հայաստանը համարվում էր թանգարան բաց երկնքի տակ։ Այսօր համոզված կարելի է պնդել, որ Հայաստանը Բարդակ է բաց երկնքի տակ։
ՀԱՊԿ քարտուղարությունում անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զինված բախումների առնչությամբ
«Դատարանը գտնում է, որ տվյալ միջնորդությունը քննարկման ենթակա չէ». Մնացական Մարտիրոսյան
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը խոսելով Արցախի Հանրապետությունում ստեղծված լարված իրավիճակի մասին՝ ասաց, որ թեպետ այս պահին այնտեղ մարտական գործողություններ չեն ընթանում, Արցախի իշխանությունների գնահատմամբ՝ իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։
Մեր տարածաշրջանի վերաբերյալ Ադրբեջանում ու Թուրքիայում առկա քաղաքական իրական պատկերացումների մասին երբեմն ավելի խոսուն են վկայում այն քարտեզները, որոնք լայնորեն տարածվում են թե՛ որոշում կայացնողների, թե՛ հասարակ ժողովրդի շրջանում։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Այդ Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր տված հնարավորություններից». Նիկոլ Փաշինյան
«Բերձորի այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ մեզ որևէ պլանի նախագիծ չի առաջարկվել». Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին նախ ներկայացրեց Արցախի շփման գծում առկա իրավիճակը՝ հիմնականում շեշտադրելով և մի քանի անգամ կրկնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության երեք դրույթներն ու դրանց հիմնական բովանդակությունը, որոնց մասին առ այսօր չէր խոսվել: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի այն հայտարարությանը, թե ինչու է ԼՂՀ պաշտպանության բանակը տեղակայված Արցախի շփման գծի երկայնքով։
Ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կկասեցվի ռուս խաղաղապահների կողմից
Եվրոպական միությունը հորդորում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք սկսվել են ադրբեջանական և հայկական ուժերի միջև Լաչինի միջանցքի շուրջ և շփման գծի այլ հատվածներում։ Ցավոք, այս բախումներն արդեն հանգեցրել են այն բանին, որ կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակը։