Չկա երաշխիք, որ Հայաստանի վրա հարձակում չի լինի՝ տարածքների հանձնումից հետո. Փաշինյան

Հայաստանի ղեկավարությունը դեմ չէ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսել Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի չորս գյուղերի հատվածից։ Այսօր Ազգային ժողովում կառավարության 2023 թվականի կատարողականի ներկայացման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե այդ հատվածներում սահմանազատումն ու դրա արդյունքների իրագործումն արդյոք երաշխավորում են անվտանգություն՝ Փաշինյանն ասաց՝ ոչ, չի երաշխավորում։

«Բայց հարցը հասցեագրելուց հրաժարումը երաշխավորում է անվտանգային սպառնալիքների շարունակաբար մեծացում»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, թե նախ հենց այս սպառնալիքն է պետք չեզոքացնել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930