Շվեդ պատգամավորը կոչ է անում աշխարհին աջակցել Հայաստանին և թույլ չտալ, որ Ադրբեջանը սրի իրավիճակը տարածաշրջանում

Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնը կոչ է անում աշխարհին շարունակել հետևել Հարավային Կովկասում զարգացող իրադարձություններին և աջակցելով Հայաստանին՝ վստահ լինել, որ ոչ ոք չի հանդուրժի ու թույլ չի տա Ադրբեջանին սրել իրավիճակը տարածաշրջանում։ Այս մասին շվեդ պատգամավորը գրառում է կատարել ֆեյբուքյան իր էջում։

«Հանգստյան օրերին ադրբեջանական զինվորականները կրկին մի քանի անգամ գնդակոծել են հայկական սահմանային դիրքերը։ Այս վարքագիծը կարծես խառնուրդ է այն բանի, որ կռվարարը ցանկանում է ցույց տալ իր ուժն ու ռազմավարությունը պատասխան հրահրելու համար, որն այնուհետև կարող է օգտագործվել որպես արդարացում ավելի մեծ բռնության համար: Որքան էլ դա դատապարտելի թվա, ես հիմա մեծ թեթևություն եմ զգում, որ իրավիճակը չի վատացել։ Երեքշաբթի օրը խորհրդարանի մի քանի գործընկերների հետ քննարկելով իրադարձությունների զարգացումը՝ ես նրանց ասացի, որ վախենում եմ, որ Ադրբեջանը երեք օրվա ընթացքում կհատի սահմանները։ Դա տեղի չունեցավ․․․ դեռևս։ Արտաքին աշխարհը պետք է շարունակի հետևել Հարավային Կովկասին, աջակցի Հայաստանին և համոզվի, որ Ադրբեջանի կողմից էսկալացիան չի հանդուրժվի»,- գրել է Հելսբորնը՝ հավելելով, որ չի կարելի ակնկալել, որ բռնակալ Ալիևը ինչ-որ բանից զերծ կմնա հոգևոր բարությամբ։

Տեսանյութեր

Լրահոս