
«Հայկական եկեղեցին ռևանշիզմ է քարոզում»․ Փաշազադե

Կովկասի մահմեդականների գրասենյակի ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ այս տարեվերջին Բաքվում տեղի կունենա կրոնական առաջնորդների հանդիպում։ Նա հայտնել է, որ Գարեգին երկրորդ կաթողիկոսը կհրավիրվի ժողովին, եթե փոխի իր դիրքորոշումը և ճանաչի, որ Ղարաբաղը Ադրբեջան է։
Փաշազադեն հայտարարել է, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում՝ չցանկանալով ճանաչել Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք»։
«Ժամանակին ես Կաթողիկոսին հրավիրեցի Ադրբեջան, նա եկավ, մասնակցեց կրոնական համաժողովի։ Այսօր հայկական եկեղեցին, կաթողիկոսի գլխավորությամբ, ռևանշիզմ է քարոզում ողջ աշխարհում։ Նրանք չեն կարողանում հաշտվել այն փաստի հետ, որ Ադրբեջանը ազատագրել է իր հողերը։ Նրանք դեռ համաձայն չեն, որ Ղարաբաղը ադրբեջանական հող է։ Մենք նրան հորդորել ենք ընդունել փաստը։ Կյանքը շարունակվում է, մի օր նա դա կհասկանա»,- ասել է Փաշազադեն՝ հայկական եկեղեցուն մեղադրելով նաև «օտար հովանավորների հրահանգով գոծելու» համար։