Թուրքիան կասեցրել է որոշ ապրանքների արտահանումն Իսրայել

Թուրքիայի կառավարությունը մասնակիորեն տեղի է տվել Պաղեստինի Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական հարձակումների ֆոնին այդ երկրի հետ առևտրի կասեցմանն ուղղված ժողովրդի պահանջին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի առևտրի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, 54 տեսակ ապրանքի արտահանում է դադարեցվել:

Հայտարարության մեջ նշվում է, որ այն մնալու է ուժի մեջ քանի դեռ Գազայում հրադադար չի հաստատվել, իսկ հումանիտար օգնությունն այդ տարածք անխափան և անհրաժեշտ քանակությամբ չի հասցվել:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ապրիլի 8-ին հայտարարել էր Իսրայելի նկատմամբ միջոցներ ձեռնարկելու որոշման մասին:

Այն հաջորդել էր Իսրայելի կողմից Թուրքիայի Գազա օգնություն ուղարկելու պահանջի մերժմանը:

Թուրքական ընդդիմադիր մամուլում այս քայլը որակվել է հետևյալ կերպ.

«Արձագանքներն Էրդողանին ստիպեցին ետ քայլ անել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930