Պիտի հիմնվի Պաղեստին պետություն՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատված իրենց ուղարկած հումանիտար օգնությանը, ինչպես նաև Պաղեստինի հարցում Անկարայի որդեգրած դիրքորոշմանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Էրդողանը հայտնել է, որ 2023-ի հոկտեմբերի 7-ից հետո՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացումից մինչ օրս Թուրքիան Գազա է մատակարարել ավելի քան 45.000 տոննա հումանիտար բեռ:
Ապա նաև նշել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել պաղեստինցիներին մինչև ռազմական գործողությունների ավարտն ու անկախ Պաղեստին պետության հիմնումը, որի մայրաքաղաքը, ըստ Թուրքիայի ղեկավարի, պետք է լինի Արևելյան Երուսաղեմը: