«Պատմական Հայաստանից հրաժարվելով՝ Նիկոլը մեզ դարձնելու է առանց հիշողության անասուն». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատմական Հայաստանից հրաժարվելով՝ Նիկոլը մեզ դարձնելու է առանց հիշողության անասուն։

Պատմական եւ իրական Հայաստանի հակադրության թեզը թուրք-ադրբեջանական խոսույթ է։

Պատմական Հայաստանը սրտի մեջ պահելն ապահովել է 42.000 քառ. կմ տարածքով ՀՀ եւ Արցախի Հանրապետության գոյությունը։

Իսկ Նիկոլի հիմար թեզը՝ հրաժարումը Պատմական Հայաստանից, հանգեցրել է ՀՀ կադաստրի վկայականի կորստի։

Ֆորպո՞ստ…

Կներեք, բայց էդ «ֆորպոստ Հայաստանը» 30 տարի «բոլոր միջազգային հարթակներում պարտության էր մատնել Ադրբեջանին»/ձեւակերպումը Փաշինյանի կիրթ ու կառուցողական գործընկեր Ալիեւինն է/:

Առանց Պատմական Հայաստանի տեսլականի չի կարող լինել իրական Հայաստան։

Կլինի ՝ «իրական թրքէրմինիստան կամ թրքնիկոլիստան»»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930