«Չի կարելի թույլ տալ ադրբեջանական զինված ծառայողների որևէ ներկայություն մեր բնակավայրերի հարևանությամբ կամ ճանապարհներին». Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տավուշի մարզի Ազատամուտ, Կայան, Բերքաբեր, Կիրանց, Աճարկուտ, Ոսկեպար, Բաղանիս Այրում և այլ բնակավայրերում, ինչպես նաև միջպետական ճանապարհի նշված բնակավայրերի հատվածներում իրականացրել ենք փաստահավաք աշխատանքներ:

Ապացույցները ևս մեկ անգամ հաստատում են, որ չի կարելի թույլ տալ ադրբեջանական զինված ծառայողների որևէ ներկայություն մեր բնակավայրերի հարևանությամբ կամ ճանապարհներին: Դա անհնարինության է վերածելու մարդկանց կյանքը, կոպտորեն խախտելու է նրանց իրավունքները և խաթարելու է անվտանգությունը, մեկուսացնելու է բնակավայրեր և լուրջ վնաս է հասցնելու Հայաստանի անվտանգությանը, իսկ սա որևէ առնչություն չունի սահմանների որոշման հետ (դելիմիտացիա կամ սահմանազատում):

Հավաքագրած փաստերը, ուսումնասիրությունների մանրամասները կներկայացնենք ավելի ուշ»:

🇦🇲, 🇺🇸
Տավուշի մարզի Ազատամուտ, Կայան, Բերքաբեր, Կիրանց, Աճարկուտ, Ոսկեպար, Բաղանիս Այրում և այլ բնակավայրերում, ինչպես…

Posted by Arman Tatoyan on Tuesday, April 9, 2024

 

Տեսանյութեր

Լրահոս