ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունն իր տվիթերյան էջում գրել է. «Մենք չափազանց անհանգստացած ենք Հարավային Կովկասում գրանցված զինված միջադեպերով և զոհերով։ Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դեէսկալացիա հաստատելու և երկխոսությունը վերսկսելու համար։ Մենք հավատարիմ ենք մնում աջակցելու բոլոր ջանքերին, որոնք ուղղված կլինեն տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը»։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ադրբեջանն իրականացնում է «Հատուցում» հակաահաբեկչական օպերացիա, որի շրջանակում Արցախում ոչնչացվել է հրետանային դիվիզիոն և մեկ դիրք, ինչի հետևանքով հայկական կողմը զոհ և վիրավոր ունի:
Արցախի Հանրապետության Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ մեր զրույցից 30 րոպե առաջ՝ 15։00-ի սահմաններում է Լաչինի միջանցքով ուղևորվել դեպի Ստեփանակերտ, ճանապարհը բաց է եղել, երթևեկություն կա, իսկ լարվածությունը Եղցահողում գտնվող բարձունքի ուղղությամբ է։
Ազատ ու անվտանգ երթևեկն ապահովվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից:
«Արցախի շփման գծում վերջին երկու օրերը լարված իրավիճակ է. 44-օրյա պատերազմից հետո թշնամին գրեթե ամեն առիթ օգտագործում է, որպեսզի լարվածության մեջ պահի այս հատվածում բնակվող մեր հայրենակիցներին, և նման սադրանքները կարծես թե օրինաչափ են դարձել: Այս անգամ մեր ՊԲ-ն կարողացել է իր պարտականությունները բարձր մակարդակով կատարել: Չունենք մարդկային և տարածքային կորուստներ, սակայն, ընդհանուր իրավիճակը լարված է այս պահի դրությամբ»:
Հենց այդ պահին նոր ճանապարհով Հինշենի կողմից մոտ 10 մեքենաներից շարասյուն իջավ։
Արարատ Միրզոյանն Անջեյ Կասպրչիկին է ներկայացրել վերջին օրերի ընթացքում տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը։
Արձանագրված բոլոր խնդիրները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, լիազորությունների ամբողջ ծավալով միջոցներ են ձեռնարվելու խնդիրների լուծման ուղղությամբ:
Միանշանակ այդ պահանջի կատարման համար է այս ամբողջ էսկալացիան։
Թյուրգագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Հենց վերջին ՀՀ զորակոչիկներին կապիտուլյանտները հանեցին Արցախից, թուրքերն անցան հարձակման։ Արցախը վերցնելուց հետո հաջորդը Սյունիքն է լինելու։ Ու չեն կանգնելու ոչ մի բանի առջև, ոչ մի։
Թուրքիայի, Ուզբեկստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի, տրանսպորտի եւ առեւտրի նախարարների՝ Ուզբեկստանում տեղի ունեցած համաժողովում Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն անդրադարձել է հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքին:
Բաթումիում բեռնատարը բախվել է ավտոբուսին, ըստ aliq.ge-ի՝ հաղորդում է Աջարիայի հեռուստաալիքը:
Իրանում առնվազն 90 մարդ է զոհվել վերջերս տեղի ունեցած ընդգրկուն հեղեղումների հետեւանքով: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով բժիշկներին:
Օրեր առաջ Ստամբուլում ստորագրված «հացահատիկի միջանցքի» վերաբերյալ համաձայնության շրջանակներում Օդեսայի նավահանգստից դուրս եկած 1-ին նավը օգոստոսի 2-ի երեկոյան խարիսխ է գցել Բոսֆորի նեղուցի մուտքի մոտ:
Երկու օդաչուներն էլ, որոնք գտնվել են ինքաթիռում, ստացել են վնասվածքներ եւ տեղափոխվել հոսպիտալ: Երիտասարդ լրագրողների ակումբ գործակալությունը տեղեկացրել է, որ կործանման պատճառ է դարձել տեխնիկական խափանումը
Այո, այդ շինարարությունն արդեն իսկ սկսվել է, բայց ուշադրություն դարձրեք, որ եռակողմ հայտարարության մեջ նշվում է նոր երթուղու կառուցման պլանի մասին: Նման համաձայնեցված պլան գոյություն չունի:
Սեյրան Օհանյանի դիտարկմամբ՝ տարածաշրջանում անվտանգության միջավայրն այնքան փխրուն է, և սպառնալիքները Հայաստանի ու Արցախի վրա այնքան են շատանում ու ուժգնանում, որ ցանկացած ժամանակ, ցանկացած սադրանք կարող է վերածվել տարբեր մասշտաբի ռազմական գործողությունների։
Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ պահանջելով վիզային ռեժիմ մտցնել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի քաղաքացիների համար։
Նա ընդգծեց, որ այս պահին հստակ որոշում կա Վրաստանում դեսպանատուն բացելու մասին, պլաններում կա նաև Հայաստանում դեսպանատան բացումը, սակայն հստակ ժամկետներ դեռևս չկան:
Սաուդյան Արաբիայում վերաբացվում են թուրքական դպրոցները։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այսօր Իբաեւը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով փոխանցվել է ադրբեջանական կողմին։
Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի կարծիքով՝ Ադրբեջանի երեկվա ագրեսիան պայմանավորված է նրանով, որ, առաջին հերթին, Ադրբեջանն ավելի նպաստավոր դիրքեր է փորձում զբաղեցնել, որպեսզի ավելի խոցելի դարձնի հայկական կողմի կարգավիճակը, պարտադրելով հայկական կողմին, այս պարագայում՝ Արցախին, լուռումունջ ընդունել Ադրբեջանի պայմանները:
Ռուս խաղաղապահների հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ հանգուցալուծել է իրավիճակը»,- նշված է հաղորդագրության մեջ։
«Եվրամիությունը հանձնառու է խորացնել իր ներգրավվածությունը խաղաղ գործընթացում: Մենք ներգրաված ենք տարբեր մակարդակներով: Կարևոր է թուլացնել լարվածությունը և օգտագործել պատմական հնարավորությունը շրջելու տասնամյակների հակամարտության էջը»,- գրել է նա:
«Ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ»,- նշված է նիստի վերաբերյալ հաղորդագրությունում։
168.am-ի հետ զրույցում քննարկելով իրավիճակն աշխարհում ու հարավկովկասյան տարածաշրջանում, ռուս թուրքագետ, արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ իրավիճակը բարդ է՝ ինչպես Ուկրաինայում, այնպես էլ՝ պայթյունավտանգ հատկապես ամերիկաչինական հարթությունում, քանի որ Չինաստանը շատ ծանր է ընդունում Փելոսիի այցը Թայվան, որի պատճառով ռազմական նախապատրաստությունների է դիմում, քանի որ վերջին տասնամյակների ընթացքում ամերիկաչինական հարաբերությունների համար սա աննախադեպ իրադարձություն ու մարտահրավեր է Չինաստանի համար:
Հաշվարկը կատարված է 2011-ից, երբ սկիզբ առավ սիրիական ճգնաժամը: Ըստ հայտարարության՝ արտաքսվածների շարքում եղել են ընդհանուր 102 երկրի քաղաքացիներ:
168.am-ի հետ զրույցում Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ասաց, որ անձամբ իր համար երկրորդական է, թե Ադրբեջանը կամ այլ պետություն ինչ կասեն։ Հետևաբար՝ կարիք չկա սպասելու, որ ինչ-որ մեկը Հայաստանին խաղաղություն պարգևի, կամ Հայաստանը մուրա այդ խաղաղությունը։
Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 2-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ` ԱԺ քաղաքական ուժերի մասնակցությամբ:
«Հուսամ, այն ջանքերը, որոնք թափվեցին Կոսովոյի կողմից մինչև Սերբիայի հետ հնարավոր պատերազմի սկսումը՝ ուղղակի Արևմուտքի վախերի արտահայտությունն է, Արևմուտքը սկսել է վախենալ, այս պահին չունի այն վճռականությունը, ինչ ուներ նախկինում։ Հավանաբար, այս պահին սպասում են, թե Ուկրաինայում ու Թայվանում ինչպես կզարգանան դեպքերը»,- հավելեց Գագիկ Հարությունյանը։