Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանին պետք չէ նոր պատերազմ Հայաստանի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանին նոր պատերազմ պետք չէ Հայաստանի հետ։ Ալիևը այս մասին հայտարարել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Ստեփանակերտում։

«Մեզ նոր պատերազմ պետք չէ։ Մենք հասանք մեր ուզածին»,- ասել է Ալիևը։

Միևնույն ժամանակ, Ալիևը նշել է, որ բանակաշինության հետ կապված հարցերը շարունակելու են իրենց համար մնալ առաջնային։

 

Տեսանյութեր

Լրահոս