«Ալիևը սպասում է Նիկոլի «կռուպնի պռավալին», Նիկոլին մնում է՝ Ադրբեջանի դրոշը ճակատին ամրացնի ու ասի՝ ես իրենց բարեկամն եմ, ու վերջ». Գառնիկ Դավթյան

Եթե «ժողովրդավարության բաստիոնում» դիտարկում ենք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ապա դա զուտ ծաղրածուների իշխանության հերթական կրկեսի հանդեսն է։ Քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդումները մեկ նպատակ ունեն՝ լռեցնել Հայաստանում տարբեր բնագավառներում գործող փորձագետներին ու քաղաքական գործիչներին, որոնք պարբերաբար միշտ ահազանգել են վերահաս վտանգների ու աղետներ մասին, որոնք, ցավոք, իրականացել են։

168TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսելով ժողովրդավարության բաստիոն հռչակված Հայաստանում քաղաքացիներին ֆեյսբուքյան գրառման համար քրեական պատասխանատվության ենթարկելու՝ իշխանությունների նպատակների մասին, ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը։

Ըստ նրա, որքան Նիկոլ Փաշինյանը կուրծք է ծեծում, թե Հայաստանը ժողովրդավարական երկիր է, նույնքան էլ ժողովրդավարական կարող է լինել Ադրբեջանը, քանի որ այնտեղ կալանավորում ու քրեական հետապնդման են ենթարկում ընդդիմադիր քաղաքական գործիչներին, ինչպես հիմա անում են Հայաստանում։

«Իրականում այս քրեական գործերը, որոնք հարուցում են մեր նկատմամբ, մեզ մոտիվացնում են, ինչո՞ւ, որովհետև լիարժեք տիրապետում ես իրավական ոլորտին, գիտես՝ ինչ ես անում ու ինչու ես անում։ Այդ շարքից էր իմ ակցիան, որը պլանավորված էր, ես գիտեի, թե ինչ եմ անում։ Եթե իմ իրավունքներն այսպես պետք է ոտնակոխվի և կեղծ վարչական վարույթ հարուցեն, ապա դա ինձ ավելի մոտիվացնում է։ Միևնույն է, եթե նույնիսկ մենք դատվենք, ապացուցում ենք, որ ՀՀ իշխանությունը երկիրը տանում է աղետի և Հայաստանում մեր գործունեությունը ճիշտ ուղու վրա է։

Կարդացեք նաև

Սա բռնապետական երկիր է, այս մարդկանց մոտ միակ մեթոդը, որն աշխատում է՝ ասֆալտին փռելն է, բանտարկելը, մարդկանց վրա կեղծ գործեր հարուցելը։ Եթե աքսոր լիներ, համոզված եմ՝ նրանք այդ մարդկանց կաքսորեին»,- նշեց Գառնիկ Դավթյանը։

Փորձագետի բնորոշմամբ՝ Հայաստանի իշխանությունն այնքան աղետ է բերել Հայաստանի գլխին, որ եթե նույնիսկ ցանկանան էլ, չեն կարողանա կանխել Ադրբեջանի կողմից Հայաստանին սպառնացող վտանգները։

«Այս իշխանության մոտ աղետ բերելն է լավ աշխատում, զիջելը, կզելը, այսինքն՝ պատվազուրկ բաները, քան հայրենիքի համար պայքարելը, բանակաշինություն իրականացնելը և այլն։ Ադրբեջանական կողմն այս ամենը լավ է հաշվի առնում, ինչպես կորոնավիրուսի ժամանակ, այնպես էլ պատերազմի, արդյունքը նույնն էր, սխալ էր ամեն ինչ կառավարվում։ Պատերազմը վարողը՝ վարող չէր, իրեն մոդերատոր էր անվանում, հետո էլ ասում էր, թե բոլորը մեղավոր են, բացի իրենից։

Այսօր Ադրբեջանի միակ նպատակը Հայաստանի ոչնչացումն է։ Հիմա Ալիևը սպասում է Նիկոլի «կռուպնի պռավալին»՝ մեծ ձախողմանը, որն իրեն լավ լեգիտիմություն կտա, թեպետ պատերազմ սկսելու լեգիտիմություն տերմին՝ որպես այդպիսին, չկա»,- շեշտեց նա։

Թե որտե՞ղ պետք է տեղի ունենա այդ ձախողումը, Գառնիկ Դավթյանը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է «անկլավների» մասին, և հենց նա է այդ թեման առաջ բերել։

Փորձագետի կարծիքով՝ մեծ պրոցեսը, որի համար Ադրբեջանը կգնա ռազմական գործողությունների, «անկլավներն» են լինելու։

«Նիկոլ Փաշինյանը 2022 թվականին Պրահայում և դրանից հետո ստորագրեց այնպիսի փաստաթղթեր, որով ճանաչում է Ադրբեջանի կոնկրետ տարածքային ամբողջականությունը։ Նիկոլի հետ կա կոնկրետ աշխատանք, պայմանավորվածություն, և տարածքը հենց այնպես չեն վերցնելու, պետք է պատերազմ լինի, թե չէ չի գժվել այդ տարածքները հենց այնպես հանձնել, հատկապես, որ այնտեղ մարդիկ են ապրում»,- ընդգծեց Գառնիկ Դավթյանը։

Խոսելով խաղաղության պայմանագրի վերաբերյալ սկզբունքներից, փորձագետն ասաց, որ Ադրբեջանը խոսում է ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին, որ 100 հազար մարդ պետք է գա ու բնակվի Հայաստանում։

«Խաղաղության պայմանագրի վերաբերյալ սկզբունքների առումով, կարծում եմ՝ այս պահի դրությամբ ամենամեծ խնդիրը հենց սա է և դեմարկացիայի ու դելիմիտացիայի համատեքստում «անկլավների» հարցը։ Ինչ վերաբերում է Արծվաշենին ու այլ հայկական տարածքներին, Ադրբեջանը դրանք մեզ չի տալու, հո Ադրբեջանում Նիկոլ չի՞ նստած, որ հողեր տա։

Նիկոլին մնում է Ադրբեջանի դրոշը թղթով ճակատին ամրացնի ու ասի՝ ես իրենց լավագույն բարեկամն եմ ու վերջ»,- ընդգծեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը։

Տեսանյութեր

Լրահոս