Ողբերգական դեպք՝ Երևանում․ Հրազդան գետում հայտնաբերվել է երիտասարդի դի
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա․ գրում է shamshyan.com-ը։
«Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել մոտ 20-25 տարեկան տղամարդու դի:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը:
Տեղի ունեցածն ինքնասպանությո՞ւն է, դժբախտ պատահա՞ր, թե՞ սպանություն․ պարզ կլինի դիակի դատաբժշական փորձաքննությունից հետո: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,- գրում է լրատվական կայքը:

